Արտաքին 3 ամիս առաջ - 13:07 01-08-2026

ՆԱՏՕ-ն քննարկում է Լեհաստանում, Ֆինլանդիայում և Լիտվայում միջուկային զենք տեղակայելու հնարավորությունը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ռուսաստանից բխող սպառնալիքների ֆոնին ՆԱՏՕ-ն քննարկում է Լեհաստանում, Ֆինլանդիայում և Լիտվայում ոչ ռազմավարական միջուկային զենք տեղակայելու հնարավորությունը։

Ինչպես հայտնում է DW-ն, խոսքը կործանիչների կամ թևավոր հրթիռների միջոցով կիրառվող զինամթերքի մասին է, որը նախատեսված է զորքերի, օդանավակայանների, նավահանգիստների և հրամանատարական կետերի դեմ օգտագործման համար։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չէր բացառել Եվրոպայում լրացուցիչ ամերիկյան միջուկային զինանոց տեղակայելու հնարավորությունը՝ ընդգծելով, որ դաշինքը պետք է ապահովի հուսալի զսպում, որպեսզի ոչ ոք չկարողանա անպատիժ միջուկային հարված հասցնել։

Ներկայումս միջուկային համատեղ օգտագործման ծրագրի շրջանակներում ՆԱՏՕ-ի հինգ երկրներում՝ Գերմանիայում, Բելգիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում և Թուրքիայում, տեղակայված է ամերիկյան B61-12 տեսակի մոտ 100 միջուկային ռումբ։

Այս ֆոնին Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտնել է Վիլնյուսի պատրաստակամության մասին՝ միանալու ՆԱՏՕ-ի միջուկային զսպման համակարգին, չնայած խաղաղ ժամանակ սեփական տարածքում զենք տեղակայելու անմիջական ծրագրեր դեռ չկան։

Միևնույն ժամանակ, Ֆինլանդիան արդեն իսկ փոփոխություններ է կատարել իր օրենսդրության մեջ՝ վերացնելով երկրի տարածքում միջուկային զենքի ներմուծման և տեղակայման արգելքը։



Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն