Արտաքին 2 ամիս առաջ - 20:34 29-07-2026

«Chatham House». ԱՄԷ-ն կարող է կրկնել Թուրքիայի սխալը

Բրիտանական «Chatham House» վերլուծական կենտրոնն անդրադարձել է Թուրքիայի ունեցած ռուսական «S-400» զենիթահրթիռային հակաօդային պաշտպանական համակարգերը (ՀՕՊ) Քաթարին կամ Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) վաճառելու շուրջ տարվող հնարավոր բանակցություններին։

Կենտրոնի հետազոտող Թիմ Չաթելը նշել է, որ Թուրքիայի «S-400»-ների «արկածախնդրությունը» ցույց է տալիս ռազմական գնումների ոլորտի դաժան իրականությունը։ Ըստ վերլուծության՝ եթե ԱՄԷ-ն որոշի ձեռք բերել այդ համակարգերը, ապա կարող է բախվել նույն խնդիրներին, ինչ Անկարան: Մասնավորապես՝ վտանգել ամերիկյան «F-35» կործանիչների ծրագրին իր մասնակցությունը։

Այս հարցում Վաշինգտոնի հիմնական մտահոգությունն այն է, որ «S-400»-ների ռադարների միջոցով Ռուսաստանը կարող է հասանելիություն ստանալ «F-35»-երի գաղտնի տվյալներին, ինչը Էմիրությունների համար գրեթե անհնար կդարձնի այդ ինքնաթիռների ձեռքբերումը։

Մյուս կողմից համակարգերի փոխանցումը ԱՄԷ-ին կարող է Թուրքիայի համար հնարավորություն ստեղծել՝ վերադառնալու «F-35»-երի ծրագիր, ինչն իր հերթին կնպաստի ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգերի ինտեգրմանը։ Սակայն նախագծի իրականացումը կախված է մի շարք անորոշություններից, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից վերավաճառքի թույլտվությունից և Միջերկրական ծովի արևելքում Հունաստանի ու Կիպրոսի հետ հնարավոր լարվածության սրումից։

Վերլուծաբանները շեշտում են, որ ՀՕՊ համակարգերի արժեքը ոչ թե առանձին սարքավորումների, այլ դրանց միասնական ցանցին ինտեգրվելու մեջ է, ինչը Թուրքիայի պարագայում այդպես էլ տեղի չունեցավ՝ «S-400» ՀՕՊ համակարգերը թողնելով պահեստավորված վիճակում։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար