Արտաքին 3 ամիս առաջ - 18:43 21-07-2026

Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Սև ծովում տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին և մտահոգություն հայտնել առևտրային նավի վրա իրականացված հարձակման հետևանքով իր քաղաքացիների զոհվելու կապակցությամբ։

Ինչպես հաղորդում է Meduza-ն, ուկրաինական իշխանությունների տվյալներով՝ հուլիսի 19-ին ռուսական ուժերը հրթիռային հարված են հասցրել Օդեսայի նավահանգստից եգիպտացորենի բեռնումից հետո դուրս եկող Գվինեա-Բիսաուի դրոշի ներքո նավարկող Golden Leo նավին, որի 17 անդամներից բաղկացած անձնակազմում եղել են Սիրիայի և Հնդկաստանի քաղաքացիներ։

Հարձակման հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է 10 մարդ՝ անձնակազմի 9 անդամ և ուկրաինացի օդաչուն, իսկ կենդանի մնացած նավաստիները տեղափոխվել են Օդեսա։

Հնդկաստանի ԱԳՆ-ն պաշտոնապես հաստատել է, որ զոհվածներից չորսը Հնդկաստանի քաղաքացիներ են, խիստ դատապարտել է քաղաքացիական նավերի վրա նման հարձակումները, որոնք վտանգում են անմեղ մարդկանց կյանքն ու խոչընդոտում նավարկության ազատությունը, մինչդեռ ռուսական կողմը դեռևս որևէ պաշտոնական մեկնաբանություն չի տվել տեղի ունեցածի վերաբերյալ։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան