Արտաքին 3 ամիս առաջ - 18:14 13-07-2026

Բաքուն քննարկում է Եվրոպայի խորհրդի անդամակցությունից մշտական դուրս գալու հարցը. Ալիև

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեդիա ֆորումի բացման ժամանակ հանդես է եկել աղմկահարույց հայտարարությամբ՝ նշելով, որ պաշտոնական Բաքուն լրջորեն քննարկում է Եվրոպայի խորհրդի անդամակցությունից մշտական դուրս գալու հնարավորությունը, և խոսքը պարզապես անդամակցությունը կասեցնելու կամ սառեցնելու մասին չէ:

Ինչպես հաղորդում է DW-ն, Ադրբեջանի ղեկավարը պնդել է, որ իրենց երկրի նկատմամբ արդեն երկու տարի է, ինչ դրսևորվում է բացահայտ խտրականություն ու կողմնակալություն, իսկ Եվրոպական Միության կողմից ներկայացված պնդումներն անվանել է անհիմն։ Ալիևի խոսքով՝ ստեղծված սուր իրավիճակի ֆոնին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անձամբ է խնդրել չդիմել այդ ծայրահեղ քայլին և համատեղ ուժերով գտնել ճգնաժամը հարթելու ու իրավիճակը բարելավելու արդյունավետ միջոցներ։

Այս սպառնալիքներին նախորդել էր հունիսի վերջին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ընդունված խիստ քննադատական դիրքորոշումը, որտեղ կառույցը խորը մտահոգություն էր հայտնել Ադրբեջանում քննադատական ձայների ճնշման և քաղբանտարկյալների թվի զգալի աճի վերաբերյալ: ԵԽԽՎ-ն հատուկ շեշտել էր, որ վերջին տարիներին Բաքվի ընդունած օրենքները հանգեցրել են անկախ լրագրության, իրական քաղաքական ընդդիմության, քաղաքացիական տարածքի և խոսքի ազատության կտրուկ սահմանափակմանն ու ճնշմանը: Իլհամ Ալիևն իր ելույթում անդրադարձել է նաև տարածաշրջանային քաղաքականությանը՝ հայտարարելով, որ Բաքվին հաջողվել է լիովին կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ, որոնք ծայրահեղ վատթարացել էին 2024 թվականի դեկտեմբերի վերջին Ադրբեջանական ավիաուղիներ ընկերության ինքնաթիռի աղետալի կործանումից հետո։


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան