Ներքին 3 տարի առաջ - 12:08 26-12-2022

Ինչու է Էդգար Շաթիրյանը հրաժարվել Էթիկայի հանձնաժողովին անդամակցությունից և ով կփոխարինի նրան

Ինչպես հանտնել ենք, Գլխավոր դատախազին առընթեր Էթիկայի հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Շաթիրյանի լիազորությունները իր դիմումի համաձայն դադարեցվել են։

Oragir.News-ի հետ զրույցում Էդգար Շաթիրյանը ասաց, որ Էթիկայի հանձնաժողովում ի պաշտոնե ներգրավված չի եղել, այլ որպես հանձնաժողովի իրավաբան գիտնական անդամ։

«Այլ խոսքով՝ ներգրավված եմ եղել, որպես իրավագիտության թեկնածու, դոցենտ, ընդ որում՝ ներգրավված եմ եղել 2018 թ-ից, հետո 2021-ին վերանշանակվել եմ, կամ կրկին ընդգրկվել եմ այդ կազմում։ Ինչ- որ չափով իմ ներգրավվածությունը այս հանձնաժողովում պայմանավորված էր նաև իմ նախորդ աշխատանքով՝ Բարձրաստիճան պատոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ լինելու։ Հիմա հանգամանքների բերումով ու ավելի ծանրաբեռնվածության բերումով նպատակահարմար գտա դադարեցնել անդամությունս այդ հանձնաժողովին։ Այլ պատճառ չկա»։

Նշենք, որ Շաթիրյանի ազատումից անմիջապես հետո հանձնաժողովում նրան կփոխարինի Շուշանիկ Ղուկասյանը։

Ներկայացնում ենք նաև Շուշանիկ Ղուկասյանի Կենսագրությունը․

Կրթություն 2014 - 2018 թթ․ Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, ասպիրանտուրա 2016 թ․ (հունվար-հունիս) Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, ԱՄՆ (գերազանցության վկայական)

2012 - 2014 թթ․ Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության բակալավրի աստիճան (գերազանցության դիպլոմ)

2008 - 2012 թթ․ Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության մագիստրոսի աստիճան (գերազանցության դիպլոմ) Գիտական աստիճան, կոչում Իրավաբանական գիտությունների թեկնածու Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն

2019 (դեկտեմբեր մինչ օրս) - «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ իրավաբանական դեպարտամենտի իրավական աջակցության ծառայության առաջատար իրավաբան 2019 (սեպտեմբեր- դեկտեմբեր) - ՀՀ արդարադատության նախարարության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող

2017 - 2019 թթ․ ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալ

2016 դեկտեմբեր - 2017 օգոստոս - ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի մասնավոր իրավունքի ոլորտի փորձագետ

2016 (հուլիս-դեկտեմբեր) - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ

2015 փետրվար - 2016 հուլիս - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի կազմակերպական-իրավական վարչության իրավաբանական անձանց պետական գրանցման, ՔԿԱԳ և նոտարական համակարգի օրենսդրական ապահովման բաժնի պետ

2014 հոկտեմբեր - 2015 փետրվար - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության իրավաբանական անձանց պետական գրանցման, ՔԿԱԳ և նոտարական համակարգի օրենսդրական ապահովման բաժնի փորձագետ 2014 (փետրվար-հունիս) - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության վարչական գործերով պետական շահերի պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ

2012 - 2014 թթ․ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի առաջատար մասնագետ

2011 - 2012 թթ․ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության փորձագետ

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա