Արտաքին 4 տարի առաջ - 18:40 22-06-2022

Թուրքիան հիմա ավելի հեռու է ԵՄ անդամակցությունից, քան 1999 թվականին. ԵՀ նախագահ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, խոսելով Եվրամիության հնարավոր նոր անդամների մասին, ասել է, որ Թուրքիան հիմա ավելի հեռու է եվրաանդամակցությունից, քան, օրինակ, 1999 թվականին:

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, Լյայենը համեմատել է Սլովակիային ու Թուրքիային, որոնք 1999-ին միաժամանակ էին անդամության թեկնածուի կարգավիճակ ստացել:

«1999-ին Սլովակիան ու Թուրքիան անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ ստացան: Սլովակիան ավարտեց գործընթացն ու ԵՄ անդամի կարգավիճակ ստացավ, քանի որ իրականում շատ էր ուզում անդամակցել: Թուրքիան, սակայն, հիմա ավելի հեռու է անդամությունից, քան 23 տարի առաջ»,- ասել է նա:

Եվրահանձնաժողովի նախագահը շեշտել է, որ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի բավականաչափ ճկունությունն ու առաջանցիկությունն ավելի շատ կախված են դիմող երկրից։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա