Արտաքին 3 ամիս առաջ - 17:18 13-07-2026

Ուկրաինան պետք է պայքարի մինչև վերջ՝ տեղի չտալով արտաքին ճնշումներին. Ալիև

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել Ուկրաինայում ընթացող պատերազմի վերաբերյալ մեկնաբանությամբ՝ հրապարակայնորեն վերահաստատելով պաշտոնական Կիևին ուղղված իր առանցքային ուղերձը։

Ինչպես հաղորդում է Ենի Շաֆակը, Ադրբեջանի ղեկավարը շեշտել է, որ այն կարևոր խորհուրդը, որն ինքը տվել էր Ուկրաինային դեռևս անցյալ տարի, այսօր նույնությամբ կրկնում է. այն է՝ երբեք և ոչ մի պայմանով չընդունել սեփական տարածքների օկուպացիան:

Ալիևը փաստել է, որ ուկրաինական կողմն այսօր գործնականում հենց այդ սկզբունքով էլ առաջնորդվում է՝ ցուցաբերելով անդրդվելի դիմադրություն։

Ադրբեջանի նախագահն իր խոսքում նաև հայտնել է կուլիսային որոշ մանրամասներ՝ նշելով, որ իրենց տեղեկություններով՝ տարբեր արտաքին կողմերից ուժեղ ճնշումներ են գործադրվել Ուկրաինայի վրա՝ ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով, ինչպես նաև եղել են կոնկրետ առաջարկներ, որոնք կհանգեցնեին օկուպացիայի ուժեղացմանն ու օրինականացմանը:

Ալիևն ընդգծել է, որ, իհարկե, Ուկրաինայի ժողովուրդն ու կառավարությունը հաստատակամորեն չեն համաձայնել այդ պարտվողական պայմաններին և մերժել են բոլոր նմանատիպ առաջարկները:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան