Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:08 23-12-2023

Դատական համակարգի աշխատողներին պատժում են՝ դրամական պարգև չտալով․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է

«Ամանորին ընդառաջ պետական գրեթե բոլոր գերատեսչություններում նախատոնական պարգեւավճարներ են բաժանում կամ, այսպես կոչված, 13-րդ աշխատավարձ են տալիս։ Ընդամենը մի քանի օր առաջ խորհրդարանում եւս` ԱԺ նախագահի կարգադրությամբ, աշխատակազմն ու աշխատողները մեկ դրույքի չափով պարգեւավճարներ են ստացել, միակ բացառությունը, պարզվում է, դատական համակարգն է։ Դատական համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ պարգեւավճարներ չտալը մեկնաբանել են իրենց բարձր աշխատավարձերի փաստով: Մինչդեռ դատավորները եւ պատգամավորները գրեթե նույն չափի աշխատավարձ են ստանում, սակայն բավական չէ, որ տարվա մեջ պատգամավորները մի քանի անգամ աշխատավարձի 30 տոկոսի չափով պարգեւավճարներ են ստանում, տարեվերջին էլ՝ 13-րդ աշխատավարձ, մինչդեռ դատական համակարգի աշխատողներին, հավանաբար, «պատժում» են` դրամական պարգեւ չտալով: Ամեն դեպքում, նրանց մեջ դեռ կան որոշ անկախ դատավորներ, որոնք երբեմն հրաժարվում են կատարել Նիկոլ Փաշինյանի եւ նրա ներկայացուցիչների անօրինական պահանջները եւ, ասենք, միշտ չէ, որ կալանավորում են կամ պատիժ են սահմանում նրա քաղաքական հակառակորդների նկատմամբ:


Փաշինյանական իշխանությունն ամեն կերպ հասկացնում է, որ ով լավ է ծառայում, նա շահում է ամեն ինչում. մեծ գումարներ է ստանում, նրա ապօրինությունների վրա աչք են փակում, նրա պաշտոնավարումը երաշխավորված եւ անամպ է ընթանում: Իսկ ըմբոստները միայն տուժում են:

Արցախի նախկին պետնախարար, գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի եւ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հեռահար փոխհրաձգությունը շարունակվում է նաեւ ոչ հրապարակային տիրույթում։ Սամվել Բաբայանը Ներսիսյանին միջնորդավորված փոխանցել է, որ իր դեմ արշավը շարունակելը կարող է ծանր նստել նրա վրա: Մյուս կողմից՝ Ներսիսյանն էլ արձագանքել է, որ չի պատրաստվում նահանջել: Նա տարբեր շրջանակներում հայտարարել է, որ տիրապետում է, թե հետպատերազմյան տարիներին ինչ տնտեսական արտոնություններից է օգտվել Բաբայանը` ինչ ճանապարհներով, եթե իրեն խելոք չպահի, այդ ամենին հնարավոր է իրավական ընթացք տրվի։ Տեղեկացանք նաեւ, որ Բաբայանը դիմել է իրավապահներին՝ պահանջելով պարզել, թե ինչպես է իր ցուցմունքը հայտնվել Գուրգեն Ներսիսյանի ձեռքում»։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան