Ներքին 3 ամիս առաջ - 17:19 04-07-2026

Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են նույնիսկ հանգստյան օրերին․ խոսնակ

Կիևյան կամուրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, նույնիսկ՝ հանգստյան օրերին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյանը։

«Սոցցանցերում դարձյալ կասկածելի ծագման ու անհեթեթ բովանդակությամբ տեսանյութեր են հայտնվում, թե իբր Կիևյան կամուրջը քանդված է ու այնտեղ գործ չի արվում, ինչը, եթե մեղմ արտայատվենք, սուտ է և իրականության հետ որևէ աղերս չունի: Կիևյան կամուրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, և քաղաքապետի հանձնարարությամբ, նույնիսկ՝ հանգստյան օրերին, կամուրջը ամրացնելու և վերականգնելու նախանշված ժամկետը չխախտելու համար:

Աշխատանքը սկսվում է առավոտյան 8-ից մինչև երեկոյան 8-ը, բնականաբար՝ օրենքով սահմանված աշխատանքային ընդմիջումներով: Հրավիրում ենք ցանկացած լրատվամիջոցի, թեկուզ՝ հանգստյան օրերին, օբյեկտիվորեն ֆիքսելու վերոնշյալը, նույնիսկ՝ նրանց, ովքեր հատուկ փորձում են այս թեմայով ժամանակակից, լեզվով ասած, հայփ բռնել կամ մանիպուլյացիաներ անել՝ քաղաքական դիվիդենտներ շահելու, քաղաքապետարանի լայնածավալ բարեկարգման աշխատանքների վրա ուղղորդված ստվեր գցելու կամ քաղաքային իշխանության ջանքերը նսեմացնելու:

Սա պարզունակ, ավելին՝ չարչրկված տեխնոլոգիա է՝ վաղուց արդեն ընթեռնելի ու կանխատեսելի: Կամուրջը ամրացվում և բարեկարգվում է, ինչը անհետաձգելի էր, և աշխատանքները շարունակվում են արագացված տեմպերով և արվում է առավելագույնը՝ մայրաքաղաքի կարևորագույն այս հանգույցը ժամանակին բացելու և երևանցիներին հանձնելու համար»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ