Ներքին 2 տարի առաջ - 18:45 19-09-2024

Շարունակվում են Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Երևանի Կարմիր կամրջի տարածք, որտեղ շարունակվում են կամրջի վերականգնման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

2022 թ․ նոյեմբերի 2-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու բարերարի միջև կնքվել էր համագործակցության հուշագիր՝ Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող «Կարմիր կամուրջ» հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման վերաբերյալ:

Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքներն իրականցվում են բարերարի միջոցներով՝ ԿԳՄՍ նախարարության վերահսկողությամբ։ Տեղում վերականգնման նախագծի հեղինակը և բարերարի ներկայացուցիչը ներկայացրել են իրականացված աշխատանքները, քննարկվել են ընթացիկ մասնագիտական հարցեր։ Նախատեսվում է վերականգնման աշխատանքներն ավարտել 2025 թվականին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին