Ներքին 3 ամիս առաջ - 09:55 04-07-2026

5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ

Բնության գրկում հանգիստը կարող է լինել հաճելի և անվտանգ, եթե պահպանեք մի քանի պարզ կանոն, հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտորնից։

«Պաշտպանվեք միջատներից և տիզերից

Կրեք երկարաթև, բաց գույնի հագուստ, օգտագործեք միջատավանող (ռեպելենտ) միջոցներ և զբոսանքից հետո զննեք մարմինը։

Խմեք միայն խմելու համար նախատեսված ջուր

Նախընտրեք շշալցված կամ անվտանգ աղբյուրներից ստացված ջուր։ Եթե վստահ չեք ջրի որակին, այն օգտագործելուց առաջ եռացրեք։

Պահպանեք սննդային անվտանգությունը

Շուտ փչացող սննդամթերքը պահեք սառը պայմաններում և մի օգտագործեք երկար ժամանակ արևի տակ մնացած սնունդ։

Պաշտպանվեք արևից

Օգտագործեք արևապաշտպան միջոցներ, կրեք գլխարկ և փորձեք խուսափել արևի ուղիղ ճառագայթներից՝ հատկապես ժամը 11:00–17:00-ն ընկած ժամանակահատվածում։

Հոգ տարեք շրջակա միջավայրի մասին

Հանգստից հետո հավաքեք աղբը, մի աղտոտեք բնությունը և պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները։

Հիշե՛ք՝ անվտանգ հանգիստը սկսվում է պատասխանատու վարքագծից։ Մի քանի պարզ կանոն կօգնեն պահպանել և՛ ձեր առողջությունը, և՛ բնության գեղեցկությունը»,-հայտնում են կենտրոնից։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին