Ներքին 3 ամիս առաջ - 19:39 02-07-2026

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները։

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ բժշկական համալսարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Կառավարության։

Ռեկտորի ընտրության մրցույթն ընթացել է՝ համաձայն բուհի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի հաստատած կանոնակարգի 2026 թվականի հունիսի 26-ին։

Մրցույթին մասնակցելու համար գրանցվել է մեկ հավակնորդ՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Աբգարի Մուրադյանը: Հոգաբարձուների խորհրդի անդամների քվեարկությամբ Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:

Նախարարի նշմամբ՝ բժշկական համալսարանը հանրապետության ամենաակտիվ բուհերից է. մասնավորապես՝ առաջատարն է միջազգային ուսանողների թվով, որը բարձրագույն կրթության ոլորտում պետական ռազմավարության կարևորագույն ուղղություններից է. «Բուհերի վարկանիշավորման համակարգում առաջընթացի կարևորագույն ցուցանիշ է միջազգային ուսանողների ներգրավվածության համամասնությունը, և կարծում եմ, որ այդ իմաստով բժշկական համալսարանի փորձը նաև օրինակելի է մեր մյուս բուհերի համար։ Բուհն այս ընթացքում գրանցել է նաև բազմաթիվ այլ արդյունքներ և հաջողություններ: Կարծում եմ, որ Արմեն Մուրադյանը հաջողությամբ կշարունակի այս բնականոն գործընթացը, իհարկե, նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի և «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում»:

Ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ ներկայացնելով համալսարանի վերջին ձեռքբերումները միջազգայնացման ուղղությամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նորընտիր ռեկտորին և մաղթել պաշտոնավարման արդյունավետ ընթացք:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին