Արտաքին 4 տարի առաջ - 16:16 02-12-2021

Պոլոլիկաշվիլին վերընտրվել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում

Վրացի դիվանագետ, Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Զուրաբ Պոլոլիկաշվիլին վերընտրվել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) գլխավոր քարտուղարի պաշտոնում։

Ինչպես հաղորդել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության մամուլի ծառայությունը, Պոլոլիկաշվիլին ընտրվել է տարեսկզբին UNWTO-ի գործադիր խորհրդի 113-րդ նիստում։ Հաստատումը կայացել է կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 24-րդ նստաշրջանում, որը տեղի է ունենում Մադրիդում (Իսպանիա)։

Քվեարկության ժամանակ նրան աջակցել են Ասամբլեայի 85 անդամներ, դեմ են եղել 26-ը: Պոլոլիկաշվիլին կգլխավորի UNWTO-ն մինչև 2025 թվականը, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին