Մամուլ 1 ժամ առաջ - 08:28 26-06-2026

Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք նախընտրական փուլում տեսանք, թե ինչպես ապաքաղաքական բանակն ու պաշտպանության համակարգը քաղաքականացվեցին` ՔՊ-ացվեցին, եւ ինչպես էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դարձել ակտիվ քարոզիչ, բայց իր հայրենի Ստեփանավանում ՔՊ-ն ամենաքիչ ձայները ստացավ:

Նախընտրական փուլում որպես քաղաքական գործիք օգտագործեցին վարժական հավաքների մահակը` 25-օրյա հավաքներին մասնակցությունը դարձնելով պատժամիջոց դրսից ժամանած ՀՀ քաղաքացիների կամ ընդդիմադիրների համար:

Բանակը մի անգամ էլ օգտագործեցին մայիսի 28-ին` զորահանդես անելով եւ այն փիառ նպատակներով օգտագործելով: Բանակի մասնակցությունն էական եղավ նաեւ քվեարկության օրը, երբ զինվորներին սպաները շարքով տանում էին ընտրատեղամասեր, անգամ քվեարկության ժամի ավարտից հետո: Ընտրություններից հետո էլ բանակի հետ կապված գործընթացներ կան: Մասնավորապես, մեզ պատմեցին, որ զորամասերից մեկի քվեարկության արդյունքները չեն բավարարել իշխանություններին, եւ հիմա բանակի ղեկավարությունը հետաքննություն է անում, թե որ հրամանատարի տեղամասում են «վատ» արդյունքներ գրանցվել:

Մեզ պատմեցին, որ ամենից եռանդով այս ուղղությամբ «աշխատում» էր երկրորդ կորպուսի հրամանատար, ծնունդով ջավախքցի գեներալ Գարեգին Պողոսյանը: Երեկ մի դեպքի մասին էլ տեղեկացանք` Ստեփանավանում ԲՀԿ անդամ կնոջ երկու զավակներին, որոնք կադրային զինվորականներ են, Պապիկյանը բանակից զորացրելու ապօրինի հրաման է ստորագրել:

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան
12:53 Ձայնը վերջին ամիսներին չկար, բժիշկները չէին հասկանում, ես էի թարգմանում. Մանե Գրիգորյանի խոստովանությունը
15:36 ՆԳ նախարարը պարգևատրել է Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
14:20 Մեր հաշվին դիտումներ հավաքելու անտակտ արվեստը. Լևոն Մկրտչյանի կնոջ՝ Էվելինայի կոշտ անդրադարձը
22:13 Վաղը Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Հայաստան կուղարկվի ԱԻ-92 տեսակի բենզինի 18 վագոն
17:25 Միտում չկա․ 44-օրյայի հերոսի նկարը մաքրվել է բարեկարգման ծրագրի շրջանակում