Ներքին 1 ժամ առաջ - 11:10 21-06-2026

Տավուշի սահմանամերձ գյուղերում բերքը հողին է հավասարվել. կարկուտի հետևանքները

Հունիսի 20-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով Նոյեմբերյան համայնքում զգալի վնասներ են գրանցվել։

Ինչպես հայտնում է համայնքապետարանը, առավել տուժել են Բաղանիս, Ջուջևան, Կոթի, Ոսկեվան և Ոսկեպար բնակավայրերը։

Այս բնակավայրերում կարկուտը մեծ վնասներ է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին, պտղատու այգիներին։

Վնասվել են նաև տների, շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ։

Սահմանամերձ մի քանի գյուղերի բերքը հողին է հավասարվել. բացի բերք ու բարիքից՝ վնասվել են նաև էլեկտրական լարեր, անգամ գազի խողովակներ։


Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված