Արդի 3 ամիս առաջ - 21:30 18-06-2026

Արդի. «Այդ ու՞ր առանց ապրելու». Արփինե ԱՅԳ-ի նոր վեպը

Oragir.News-ի «Արդի» հաղորդաշարի այսօրվա հյուրը բանասեր, արձակագիր Արփինե ԱՅԳ-ն է՝ չորս գրքի հեղինակ, որի ստեղծագործություններից առավել հայտնի են «Սատանան կին է Վեներայից» և «Օգնիր ինձ մեռնել․ 00։01» գրքերը։

Այս անգամ մեր տաղավարում հեղինակի հետ խոսել ենք նրա նոր՝ «Այդ ու՞ր առանց ապրելու» վեպի շուրջ, որը, ինչպես ինքն է նշում, առանձնահատուկ տեղ ունի իր ստեղծագործական ճանապարհում։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ստեղծագործելու համար իրեն ոգեշնչում է ցավը, Արփինե ԱՅԳ-ը խոստովանել է, որ երբեք չի ստեղծագործել ցավից ծնված մղումով․
«Ես երբեք չեմ ոգեշնչվել ցավից։ Ես մարդ եմ, ով ծնվել է երջանիկ լինելու համար»։

Հեղինակի համոզմամբ՝ իսկական և գեղեցիկ գրականությունը ծնվում է միայն այն ժամանակ, երբ գրողը լիովին անկեղծ է իր ընթերցողի և առաջին հերթին՝ ինքն իր հետ։ Նա նշում է, որ սա իր առաջին՝ առաջին դեմքով գրված վեպն է, որտեղ արտացոլված են սեփական ապրումները, իր տեսած կյանքը, իսկ կերպարների մեծ մասն իրական մարդիկ են։

Թե որքան բարդ է եղել հեղինակի համար բաժանվել այս գրքից, ինչ ներքին ճանապարհ է նա անցել ստեղծագործելու ընթացքում և ինչու էր նոր գրքի ավարտը շոկային անգամ հենց իր համար՝ կարող եք իմանալ դիտելով ամբողջական հարցազրույցը։

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Մեկունց

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը