Ուղիղ եթեր
Արդի 1 տարի առաջ - 21:30 26-06-2025

Արդի․ Մալյանի անվան թատրոնի փակման մասին խոսակցություններ ևս լսել եմ, բայց չգիտեմ, թե այդ դեպքում ինչ կարող է լինել

Oragir.News-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասանուհի Աստղիկ Աբաջյանին։

«Արդի» հաղորդաշարի շրջանակներում դերասանուհու հետ զրուցել ենք նրա կյանքում Մալյան թատրոնի նշանակության, հանդիսատեսի էթիկայի, թատրոնների փակման, դերասանների խոսքի ազատության և այլ հետաքրքիր թեմաների մասին։

Դերասանուհին պատմում է, որ Մալյանի անվան թատրոնում հայտնվել է վաղ հասակից։

«Մալյանի անվան թատրոնն ամեն ինչով տարբերվում է քաղաքի մյուս թատրոններից։ Այստեղ մարդիկ են, ովքեր իրար սիրում են։ Այս թատրոնում այլ արժեհամակարգ կա։ Չկա դերի պայքար»,- ասաց նա։

Աստղիկ Աբաջյանը խոստովանում է՝ թատրոնի դերասանների աշխատավարձերը ցածր են։

Խոսելով թատրոնների փակման մասին, դերասանուհին ասաց, որ Մալյանի անվան թատրոնի փակման մասին խոսակցություններ լսել է, բայց չի պատկերացնում, թե այդ դեպքում հարցն ինչ հանգուցալուծում կունանա։

«Թատրոնը հիմա դիտվում է որպես բիզնես, եկամտի աղբյուր, բայց այդպես չէ»,-նկատեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը