Արդի 3 ամիս առաջ - 21:30 17-06-2026

Դաշույնի հարված է, երբ ասում են`«արցախցիների եկեղեցին քանդվեց», դա մերն է, բոլորիս ցավն է. Լիլիթ Բլեյան

Oragir.News-ի «Արդի» հաղորդաշարի այսօրվա հյուրը հայ ստեղծագործող, երգահան-կատարող, նախկին լրագրող և հեռուստահաղորդավար Լիլիթ Բլեյանն է։

Լիլիթ Բլեյանի ստեղծագործական աշխարհն առանձնանում է բազմալեզու երաժշտությամբ․ նրա երգերը հնչում են հայերեն, իսպաներեն, իտալերեն և անգլերեն լեզուներով։ Երգչուհու առաջին ձայնասկավառակը՝ «Ուրիշ քաղաքում», թողարկվել է 2011 թվականի նոյեմբերին Երևանում, իսկ երկրորդը՝ «Paciencia», որը ներառում է իսպաներեն և անգլերեն երգեր, լույս է տեսել 2013 թվականի նոյեմբերին։

Հաղորդման ընթացքում Լիլիթ Բլեյանի հետ զրուցել ենք պատերազմի ազդեցության մասին՝ թե՛ նրա ներաշխարհի, թե՛ ստեղծագործական ճանապարհի վրա, անդրադարձել ենք Արցախին, հայրենիքի գաղափարին և արվեստի կարևոր դերին՝ հասարակության մտածողության ձևավորման հարցում։

Լիլիթ Բլեյանի համոզմամբ՝ մենք կորցրել ենք հայրենիքի մի մասը՝ մեր տունը, որովհետև լիարժեք չենք գիտակցել դրա արժեքը, հաճախ խուսափել ենք իրականության ցավին առերեսվելուց և չենք հասկացել, որ գոյատևելու ու պահպանելու համար պետք է ապրել միմյանց ամուր կապված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Մեկունց

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը