Ներքին 4 ամիս առաջ - 17:20 06-06-2026

Երևանում Porsche Macan-ը կոտրել է ցուցանակը ու հայտնվել կանաչ գոտում․ կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:40-ի սահմաններում «Porsche Macan» մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղուց դեպի Աշտարակի խճուղի՝ Դավթաշեն ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, բախվել ցուցանակին ու երկաթե էլեկտրասյանը և հայտնվել կանաչ գոտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ուղեկցող գվարդիայի ծառայողներն ու Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել է հիվանդանոց։

Բախման հետևանքով ցուցանակը կոտրվել է, իսկ երկաթե էլեկտրասյունը՝ տապալվել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք