Ըստ էության 4 ամիս առաջ - 20:00 03-06-2026

Ըստ էության․ Հստակ է, որ անցողիկ 4% շեմը չափից դուրս բարձր է ՀՀ ներկա քաղաքական իրավիճակի համար

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Բոլորին դեմ եմ» կուսակցության պատգամավորության թեկնածու Արամ Քոչարյանին։

Նրա հետ խոսել ենք ընտրությունների, կրեատիվ քարոզարշավի, անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորության, յուրօրինակ ակցիաների և քարոզարշավն ավարտելու տարբերակի, շատերի կողմից անլուրջ դիտարկվելու, լարված քարոզարշավի, Նիկոլ Փաշինյանի հունից դուրս գալու, 100-օրյա իշխանություն ցանկանալու և օրակարգից չշեղվելու, կայուն մեծամասնությունը վերացնելու առաջարկի, կառավարման ճգնաժամ առաջանալու վտանգի, շարունակաբար արտահերթ ընտրությունների շրջափուլի մեջ հայտնվելու ռիսկի և մի շարք այլ հարցերի շուրջ։

Անդրադառնալով այն փաստին, որ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ չի կարողանում իրեն զսպել՝ Քոչարյանը նշեց, որ դա իմիջ է։

«Հաշվարկված քայլեր են։ Իրենք ամրապնդում են Նիկոլ Փաշինյանի իմիջը, որը հիմա, ի դեպ, ընդդիմության կողմից շատ անհաղթահարելի է։ Այն իմիջը, որ ինքը ժողովրդի մարդն է, ինքը ժողովրդի նման է։ Ժողովուրդ ջան, մարդիկ ջան, նայեք՝ ես ձեր նման էմոցիոնալ եմ, ես ձեր նման չեմ կարողանում իմ էմոցիաները կառավարել, ես էլ եմ նեղվում, ինձ էլ են ջղայնացնում։ Դա Նիկոլ Փաշինյանի իմիջն է, որը սուպեր-ֆանտաստիկ ձևով աշխատում է, և դա, բնականաբար, հաշվարկված գործընթացի մաս է»,- ասաց նա։

Քոչարյանի պնդմամբ՝ հստակ է, որ անցողիկ 4% շեմը չափից դուրս բարձր է ՀՀ ներկա քաղաքական իրավիճակի համար։

Մանրամասները՝ տեսանյութում․


Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը

Ձեզ գուցե հետաքրքրի