copy image url
Ներքին Միտք 1 օր առաջ - 22:13 17-11-2025

Ընդդիմադիր այն ուժերը, որոնք չեն հաղթահարում անցողիկ շեմը, փոշիացնում են ընդդիմության ձայները և նպաստում իշխանության վերարտադրությանը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը.

Մի քանի կարևոր արձանագրում Վաղարշապատի ընտրությունների առնչությամբ

Նախ, պետք է արժևորել շուրջ 15000 (47 %) քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր տեղի չտվեցին ստին ու կեղծիքին, խայտառակ ճնշումներին և քվեարկեցին Վաղարշապատի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի օգտին, մասնավորապես, «Հաղթանակ» դաշինքի օգտին (շուրջ 32% կամ 10,000 քվե)։

Պետք է գնահատել նաև բոլոր այն ուժերին, ովքեր չխուսափեցին քաղաքական պատասխանատվությունից, վաղարշապատցուն ներկայացրին այլընտրանք և իրենց ուժերի չափով պայքարեցին գործող վարչախմբին հեռացնելու համար։

Ակնհայտ է, որ․
1. իշխող ուժը մեկ համայնքի վրա կենտրոնացրել և օգտագործել է իր ռեսուրսների ողջ արսենալը` վարչականը, ուժայինը, մոբիլիզացրել է իր ամբողջ զանգվածը և կարողացել է ստանալ Վաղարշապատ համայնքում ընտրողների ընդհանուր թվի 21,8 տոկոսը։ Ու միայն 45 տոկոս մասնակցության պարագայում այդ ձայները կազմել են 48․5 տոկոս,

2. որևէ ընդդիմադիր ուժ չունի հնարավորություն և ռեսուրս միայնակ իշխանություն ձևավորելու, իսկ իշխանությունը (նույնիսկ կցորդ ուժերով) չունի վերարտադրվելու շանս՝ հատկապես ընտրողների բարձր մասնակցության պարագայում։

3. ընդդիմադիր այն ուժերը, որոնք մասնակցում են ընտրություններին, սակայն չեն հաղթահարում անցողիկ շեմը, փոշիացնում են ընդդիմադիր ձայները և նպաստում իշխանության վերարտադրությանը։

Այս խնդիրները հաշվի առնելով` ընդդիմադիր ուժերիս անելիքները պետք է լինեն հետևյալը.
1. բացատրել հանրությանը ընտրություններին մասնակության կարևորությունը, ապահովել բարձր մասնակցություն,
2. ստեղծել արդյունավետ համակարգ իր մեխանիզմներով, որը կկարողանա կանխել կամ նվազեցնել վարչական ռեսուրսների կիրառումը, ընտրախախտումները և բռնաճնշումները,
3. անցողիկ շեմը հաղթահարելու վտանգ ունեցող ընդդիմադիր ուժերը պետք է մեկտեղեն իրենց հնարավորությունները, միավորվեն կամ ընդգրկվեն ավելի խոշոր դաշինքներում։

Այսպիսով, Վաղարշապատի ընտրությունները ցույց են տալիս այն ուղղությունները, որոնցով կա հսկայական անելիք և աշխատանք 2026-ին նախատեսված համապետական ընտրություններից առաջ։

Չարախնդալու, մեղավորներ նշանակելու, շարունակ բողոքելու, մարդկանց հուսալքության հասցնելու և դրանով սեփական անգործությունն ու անպատասխանատու վարքագիծը արդարացնելու փոխարեն պատասխանատու քաղաքական ուժերը և գործիչները պետք է լծվեն վերը նշված խնդիրները լուծելու գործին։
Մենք գնալու ենք այդ ճանապարհով․․․

Ամենից շատ դիտված

22:44 ՔՊ-ական Էմմա Պալյանը Ամասիայի առողջության կենտրոնում եղբոր համար փոխտնօրենի հաստիք է ստեղծել՝ 250 հազար աշխատավարձով
23:06 Ամերիկացի դիվանագետին Ծիծեռնակաբերդում ոչ մի հայ պաշտոնյա չի ուղեկցել. Էդգար Ղազարյան
09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ
22:49 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Nissan Rogue»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր
22:30 ՔՊ-ին Վաղարշապատը պետք էր, որ Վեհարանի դեմ գրոհն արդարացնի․ հարցում
23:53 Դիվերսիոն խումբը պայթյուն է նախապատրաստել, թիրախը եղել է Սերգեյ Շոյգուն. ԱԴԾ
09:05 Նախարարի՝ 3,150 դոլարանոց պայուսակն ու բրենդային կոստյումը. Ավանեսյանի look-ի հետքերով. Ժողովուրդ
23:34 Դատավարությունը շարունակվում է, մինչդեռ իշխանական լրատվամիջոցը հաղորդում է կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգելու մասին. Ամստերդամ 
22:58 Այս գիշեր երկնքում կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը. Լևոն Ազիզյան
22:37 Հայ-ամերիկյան նոր երկկողմ խումբ․ Սոնատա Քալթերի քաղաքական ուղին և հակառուսական օրակարգը