Ներքին 3 ամիս առաջ - 18:07 12-05-2026

ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտյեի նախագահությամբ մայիսի 12-ին հյուրընկալվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։

Պատվիրակության կազմում են եղել ԵԽԽՎ անդամներ Իտալիայի Հանրապետությունից, Շվեյցարիայի Համադաշնությունից, Իսպանիայի Թագավորությունից, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Շվեդիայի Թագավորությունից, ինչպես նաև ներկայացուցիչներ ԵԽԽՎ Ընտրությունների բաժնից։

Պատվիրակության կազմում է եղել նաև ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Բորիանա Աբերգը։ Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն ևս հյուրընկալվել է ԿԸՀ-ում։

Պատվիրակությանը ողջունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Հյուրերը հետաքրքրվել են ընտրությունների նախապատրաստական ընթացքից, նախընտրական քարոզչության օրենսդրական կարգավորումներից և առհասարակ ընտրական օրենսդրությունից։

Հյուրերին ուղեկցել են նաև ներկայացուցիչներ ԱԳՆ-ից և ԱԺ-ից։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ