Արտաքին 1 ժամ առաջ - 22:53 25-10-2026

Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները տեղի կունենան մոտ ապագայում։

Թրամփը չի նշել կոնկրետ ժամկետներ։ Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, երբ լրագրողները հարցրել են եռակողմ հանդիպման մասին, Թրամփը պատասխանել է. «Շատ շուտով»։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ կարծում է, որ և՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, և՛ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «ցանկանում են համաձայնության գալ»։

Հոկտեմբերի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ընդունել է ԱՄՆ-ի նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆին։ Վերջինն Ուկրաինայի և ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկումներից հետո բերել է կարգավորման առաջարկների փաթեթ։ Փաթեթի բովանդակությունը և թե դրա որ մասերն է հաստատել ռուսական կողմը, չի հրապարակվել։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը ենթադրել է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ Աբու Դաբիում։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես նշել է ԱՄԷ մայրաքաղաքը` որպես բանակցությունների հնարավոր վայր։ Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է վերսկսել հանդիպումները նոյեմբերի 4-ին Ազգային միասնության օրվանից հետո։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
14:22 Համատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար Մելոյան