Փաշինյանը ոնց որ հավեսի է ընկել. գործակալների մասին խոսելիս պիտի շատ ուշադիր լինի. Նարեկ Կարապետյան
Երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստանը» մասնակցում էր միայն մի համայնքում: Եվ այնտեղ, որտեղ մասնակցել ենք, ՔՊ-ն ռեկորդային ցածր տոկոս է հավաքել և հիմա ստիպված է բանակցություններ վարել՝ տեղակալի պաշտոնի համար:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութում ասում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:
«Սա ցույց է տալիս, որ «Ուժեղ Հայաստանը» որտեղ կա, այնտեղ ՔՊ-ի թևերը կտրվում են:
Նիկոլ Փաշինյանը ելույթն այսօր դիտեցի, ոնց որ հավեսի է ընկել Փաշինյանը: Գործակալների մասին խոսելիս ինքը պիտի շատ ուշադիր լինի»: