Ուղիղ եթեր
Ներքին 58 րոպե առաջ - 15:38 26-10-2026

Գյումրիում բնակելի տուն է այրվել. քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվել

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 00։26-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Ռասկատլյան փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։05-ին, մարվել՝ 01։47-ին։

Այրվել են տան հյուրասենյակից և խոհանոցային հատվածից 50 քմ տարածք՝ գույքով։
Մեկ քաղաքացու տեղում ցույց է տրվել բուժօգնություն։