Ուղիղ եթեր
Ներքին 54 րոպե առաջ - 15:36 26-10-2026

ՀէՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս Պետրոսյան

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի ավարտին (հունվար-սեպտեմբեր ամիսներ) երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետական բյուջե (104 %-ով ավելի), քան 2023 թ. նույն ժամանակահատվածում։

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն՝ ընդգծելով, որ այս տարվա վճարված հարկերի հանրագումարը շուրջ 17,3 մլրդ ՀՀ դրամ է (2023 թ. նույն շրջանում՝ շուրջ 8,5 մլրդ ՀՀ դրամ էր)։

«Իսկ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ վճարված հարկերի հանրագումարն այս տարի աճել է շուրջ 5,6 մլրդ ՀՀ դրամով կամ 47,9%-ով. 2025 թ. երրորդ եռամսյակի դրությամբ վճարված հարկերի հանրագումարը կազմել է մոտ 11,7 մլրդ ՀՀ դրամ»,– գրել է նա։