Ըստ էության 5 ամիս առաջ - 21:30 08-05-2026

Ըստ էության․ Մենք «փրկչի» դերին չենք հավակնում, կարևորը փոփոխություններն են. Սպարտակ Կյուրեղյան

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակը գլխավորող Սպարտակ Կյուրեղյանին։

Նրա հետ խոսել ենք նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկի, «Բոլորին դեմ եմ»-ի ցեխ շպրտելու ակցիայի, քարոոզարշավի ընթացքից ակնկալիքների, ընտրություններ ու քարոզարշավն անլրջացնելու պնդումների, կայուն մեծամասնության վերացման առաջարկի, հնարավոր կառավարման ճգնաժամի, Նինա Կարապետյանցին վարչապետի թեկնածու ընտրելու, արտաքին աջակցության պայմաններում ընտրություններով իշխանափոխության հասնելու հնարավորության, ընտրություններից մեկ ամիս առաջ Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի, հանրության տրամադրությունների վրա դրա ազդեցության և մի շարք այլ հարցերի շուրջ։

«Մենք հայ ժողովրդի «փրկչի» դերին չենք հավակնում, կարևոր փոփոխություն իրականացնելու դերին են հավակնում...մենք պետք է ցույց տանք, որ կարող ենք կրեատիվ մտքերով քաղաքացիներին հասնել և դա էլ անում ենք»,- ասաց նա։

Կյուրեղյանի խոսքով` իրենք չենք հայտարարում, որ երկրորդ ուժն են կամ 51% ձայն են ստանալու։

Մանրամասները` տեսանյութում.

Արփինե Նավասարդյան Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը