Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ԱԺ պատգամավոր, ՄԱՍԿ փոխնախագահ Հակոբ Ասլանյանին։
Նրա հետ խոսել ենք Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի, ՔՊ-ից հեռացնելիս լաց լինելու Ալեն Սիմոնյանի պնդումների, Արցախյան երեք պատերազմներին մասնակցելու, սակայն 44-օրյա պատերազմից հետո ՔՊ ցուցակով պատգամավոր դառնալու, պատմության ուսուցիչ լինելով Արցախի հայաթափումից հետո ՔՊ շարքերում մնալու, Արցախն Ադրբեջանի տարածք համարող նախկին թիմակիցների կարծիքը կիսելու, ՔՊ-ի վարկանիշի, որպես երկրի երկրորդ դեմք՝ Ալեն Սիմոնյանի բառապաշարի ու պահվածքի, առաջիկա ընտրություններին մասնակցելու, քաղաքական ուժերի հետ համագործակցության, ՔՊ-ի պրոյեկտ լինելու և ձայներ փոշիացնելու, ընտրություններով իշխանափոխության հասնելու և մի շարք այլ հարցերի շուրջ։
Անդրադառնալով իր և Հովիկ Աղազարյանի ՔՊ-ի պրոյեկտ լինելու հանրության մեղադրանքներին, Ասլանյանը նշեց․ «Պարոն Աղազարյանը մի շատ լավ միտք է ասում, որն ինձ շատ է դուր գալիս․ նա ասում է՝ «մենք դադարել ենք համոզել, որ ուղտ չենք»։
Խոսելով Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի ու պնդումների մասին, Ասլանյանը շեշտեց, որ Ալեն Սիմոնյանը ստում է։ «Իմ դեմքին նայեք, ես լացողի տեսք ունե՞մ, Ալեն Սիմոնյանը տգեղ ստում է։ Եթե Ալեն Սիմոնյանն ուսապարկ է՝ պարոն Ասլանյանը՝ ոչ»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․