«Նախկինում 0-5000 դրամ են եղել սահմանված ընտանի կենդանի պահելու թույլտվության հետ կապված վճարումները հետագայում 0-5000-ը փոխվել է և ֆիքսվել է 5000-ը»։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բրիտանական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը՝ խոսելով մեր երկրում ընտանի կենդանիների պահման համար վճարվող սահմանված գումարի չափից։
Արամյանը նկատեց, որ նրանք ոչ միայն կոչ են արել կենդանասերներին բողոքել այդ որոշման դեմ, այլ նաև հորդորել են չվճարել, քանի որ չվճարելու դեպքում չկա որևէ իրավական հետևանք։
«Մենք պետք է հասքանանք, թե ինչ է այդ գումարի դիմաց ունենում քաղաքացին, ինչ վերաբերում է կենդանիների գրանցմանը և հաշվառմանը, մենք պետք է ասենք, որ դա նորմալ չի արվում մեր երկրում։ Դա պետք է լինի բացարձակ պարտադիր և դա չպետք է նախատեսի որևէ տեղական վճարում և տուրք։ Մենք գիտենք, որ դրանք Երևանու ավագանու կողմից ընդունված կանոննրն են, որոնք չեն պահպանվում և այն տրամաբանությամբ, որով դրանք ընդունվել են և պետք է գործեն, անընդունելի են, և լավ է, որ չեն կատարվում»,- ասաց Արամյանը։
Խոսելով հետագա ընթացքից Արամյանը ընդգծեց, որ կենդանիների գրանցումը, հաշվառումը, չիպավորումը, կենդանաբուժական ծառայություը և այլն միանշանակ պետք է լինեն պարտասիր՝ հստակ ընթացակարգով և ձևաչափով։
«Դա առաջին հերթին պետք է լինի հարմար, մենք առաջին հերթին պետք է մտածենք քաղաքացու շահերի մասին»,- ասաց Արամյանը։
Արամյանցը նշեց որ այդ գործընթավները մինչ օրս որևէ դրական արդյունքներ չունի։
«Ինչպես այլ համայնքներում, այնպես էլ Երևանում մինչ օրս կենդանիները չեն գրանցվել և չեն հաշվառվել։ Դա ոչ միայն խորացնում է թափառող կենդանիների հիմնախնդիրը, որը ինչպես տեսնում ենք քաղաքային իշխանությունները, չեն կարողանում նորմալ լուծել, այլ նաև խորացնում է միջավայրի անվտանգության խնդիրները»,- ասաց Արամյանը։
Արամյանը նշեց, որ քաղաքացիները պետք է հասկանան, թե ինչպիսի կանոնակարգի պետք է ենթարկվեն։
«Չկա գործողությունների տրամաբանություն, որը որ պետք է բերի արդյունքի»,- ասաց Արամյանը։
Հարցին, թե սա միայն շներին է վերաբերում, թե ցանկացած ընտանի կենդանու, Արամյանն ասաց. «Այս պահին առաջին հերթին պետք է գրանցել շներին և կատուներին, և սա կարևորագույն խնդիր է, որը մենք մինչ օրս չենք կարողանում լուծել»,- ասաց Արամյանը։
Արամյանը նշեց նաև, որ մենք չունեք մեկ ընդհանուր կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենսդրություն։
«Օրենքի նախագիծ մենք ներկայացրել ենք, բայց մինչ օրս ոչինչ չի արվել։ Դա այլ խնդիր է, որ մենք հենց կատաղություն հիվանդություն կրող կենդանիներին պետք է շտապ կարողանանք, հատկապես քաղաքային միջավայրում գրանցել և հաշվառել, և այդ դեպքում որոշակի ծառայությունների դիմաց թող մարդկանց կարողանան պարտադրել վճարել տեղական տուրք, բայց ոչինչ չտալու դիմաց համայնքն իրավունք չունի քաղաքացիներին պարտադրելու որևէ գործողություն հատկապես որևէ վճարում»։
Հարցրինք Արամյանից, թե որքանով տրամաբանական կլինի և աքվարյումում բնակվող մեկ ձկան համար վճարել 5000 և շան համան նույնպես, նա պատասխանեց. «Դա անհնարին է, որովհետև բացարձակապես չի նախատեսվում ակվարիումային ձկների մասը, ինչպես նաև տարբեր երկկենցաղների, մկների և այլնի մասը։ Դա հստակ պետք է լինի շների, կատուների և այնպիսի կենդանիների համար, որոնք կարող են կատաղություն հիվանդությունը և շփվել դրսի-ներսի կենդանիների և մարդկանց հետ»,- ասաց մեր զրուցակիցը և հավելեց, որ այդ չափորոշիչը իրենք տրամադրել են, և դրանք չկիրառելու դեպքում կարող են լինել իրավական հետևանքներ, բայց մեր պատկան մարմինները որևէ կերպ պատրաստ չեն որևէ բարեփոխման։
Հարցրինք Արամյանից՝ իսկ մենք ուղտ պահելու դեպքում էլ ենք 5000 դրամ հարկ վճարելու, ուղտ պահողներ կա՞ն, Արայանը արձագանքեց. «Ես լսել եմ, որ ուղտերը մեզանում բոլորովին այլ տեղերում են գտնվում և ոչ կենդանիների շրջանում, բայց ես կարող եմ միանշանակ փաստել, որ ոչ միայն ուղտ, Հայաստանում կան նաև ընձուղտներ, և այդ կենդանիները ներկրվել են անհասկանալի պայմաններում և այսօր պահվում են ևս անհասկանալի պայմաններում։ Այդ կենդանիները ունեն գրանցման և հարկման այլ ձևաչափ, դա այն կենդանիները չեն, որոնք ընտանի կենդանիների պահման կանոնների տակ են մտնում, դա անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիներին է վերաբերում, և խնդիրը այստեղ լուծվում և կարգավորվում է այլ դաշտում, այլ է խնդիրը, որ այդ դաշտում ևս նման խնդիրները չեն կարգավորվում»,-ասաց Արամյանը։
Ճշտող հարցին, թե ուղտ պահելու դեպքում ավելի մե՞ծ գումար ենք վճարելու, մեր զրուցակիցն արձագանքեց. «Այդ դեպքում Դուք պետք է ունենք ձեռքբերման հստակ փաստաթղթեր, դրանք ներկրման փաստաթղթերով պետք է հիմնավորված լինեն, այդտեղ նաև համայնքը անելիք չունի, այդտեղ արդեն Շրջակա միջավայրի նախարարության և տեսչական մարմնի խնդիր է, այստեղ այլ դաշտ ենք մտնում, բայց եթե Դուք ցանկանում եք ուղտ ձեռք բերել, ես չեմ կարծքում, որ դա պարտադիր պետք է լինի բնական ուղտի տեսքով, մենք կարող ենք դա երկոտանիների տեսքով ունենալ ընտելացնել և փորձել պահել բնակարանային պայմաններում, որքան էլ դժվար լինի»,-եզրափակեց Արամյանը։