Արտաքին 5 տարի առաջ - 13:15 11-03-2021

GOOGLE-Ը ԱՄՌԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՐԿԵՐ ՍԱՀՄԱՆԵԼ YOUTUBE-Ի ԲԼՈԳԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ամերիկյան Google ընկերությունը հայտարարել է, որ 2021 թ. ամռանը կարող է սկսել հարկեր գանձել YouTube-ի վիդեոբլոգերների եկամուտներից, որոնք հեռարձակում են ԱՄՆ-ից դուրս: Ընկերությունն իր բոլոր հեղինակներից պահանջել է մինչև մայիսի վերջ ներկայացնել հարկային ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը: Եթե բլոգերը չկատարի այդ պահանջը, եկամտի 24%-ը ինքնաբերաբար կհանվի նրա եկամուտներից:

Ընդ որում՝ հարկվելու է միայն եկամտի այն մասը, որը ստացվել է հոլովակի ամերիկյան լսարանից: Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ արտասահմանյան ընկերությունները կարող են պարտադրել անձնական եկամտահարկ վճարել ռուս բլոգերների համար, որոնք գումար են վաստակում գովազդից՝ օգտագործելով այնպիսի հարթակներ, ինչպիսին է YouTube-ը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը