Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 21:48 20-07-2026

Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի

ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը գտնվում է Եթովպիայի Ադիս Աբեբա քաղաքում՝ մասնակցելու «Խաղաղություն և կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» խորագրով միջազգային համաժողովին՝ համաժողովի կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Վեգենե Մենգիստուի հրավերով։

Այդ մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից:

«Հուլիսի 20-21-ը կայացող համաժողովի հիմնական կազմակերպիչը Վաշինգտոնում գործող Արժեքների և փիլիսոփայության հետազոտությունների խորհուրդն (Council for Research in Values and Philosophy) է, որն արդեն մի քանի տասնամյակ է, ինչ աշխարհի տարբեր երկրներում կազմակերպում է միջազգային համաժողովներ, գիտական ծրագրեր և հրատարակում գիտական աշխատություններ։

Այս տարի համաժողովն անցկացվում է Ադիս Աբեբայի համալսարանի փիլիսոփայության ամբիոնի և Ամերիկայի Կաթոլիկ համալսարանի (Catholic University of America) ՄակԼինի մշակույթի և արժեքների ուսումնասիրման կենտրոնի հետ համագործակցությամբ։

Միջազգային համաժողովը միավորում է գիտնականների, հետազոտողների, քաղաքականություն մշակողների և ոլորտի մասնագետների, որոնք քննարկում են խաղաղության, արդարության և կայուն զարգացման փիլիսոփայական հիմքերը, միջմշակութային երկխոսության կարևորությունը և ժամանակակից աշխարհում գլոբալ մարտահրավերներին արձագանքելու ուղիները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց