Մամուլ 5 ամիս առաջ - 08:45 06-05-2026

Փաշինյանը ջանք չի խնայում «նեղը գցել» երբեմնի ընկերոջը․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Պարզվում է երբեմնի ընկերներ Աշոտ Բլեյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները այնքան են լարվել, որ վերջինս ջանք չի խնայում, ինչպես լավատեղյակ աղբյուրն է հայտնում. «նեղը գցել» Բլեյանի՝ մասնավորապես իր հիմնած «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։ Բանն այն է, որ արդեն տևական ժամանակ է, ինչ ԿԳՄՍՆ–ն որոել է կրթահամալիրի ուսուցիչների դրույքաչափերը նվազեցնել, բայց ուշադրություն, միայն կրթահամալիրի, ոչ մնացած դպրոցների։

Այս փաստի շուրջ պարզաբանումներ է պահանջել ինքը՝ Բլեյանը, սակայն, վերջինիս տվել են հետեւյալ պատասխան՝ մասնավոր դպրոց ես, մնացած ծախսերը դու հոգա։ Բանը հասել է նրան, որ Բլեյանը կրթահամալիրի ծնողներին առաջարկել նամակ պատրաստել եւ ուղարկել անձամբ Փաշինյանին, վերջիններս, ըստ լուրերի այդպես էլ արել են, բայց պատասխան դեռ չկա: Դպրոցական կոլեկտիվը ահազանգում է, որ եթե այս կերպ շարունակվի, ապա դպրոցը կկանգնի լուրջ ֆինանսական խնդիրների առաջ, արդյունքում չի բացառվում, որ կրճատումներ լինեն:

Բլեյանի եւ Փաշինյանի մտերմությանը ծանոթները ապշած են, որ Նիկոլը անցել է Բլեյանի դեմ պատերազմելուն, որովհետեւ լավ են հիշում, թե ժամանակին ինչ ծառայություններ է մատուցել է Բլեյանը իրեն, ընդհուպ 2018-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով