Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:02 02-06-2025

Փաշինյանը արտաքին շանտաժի տակ է, որից ջանք է թափում խուսափել ներքին շանտաժների միջոցով

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նորից կրկնեմ շատ պարզ ու անբեկանելի փաստ: ՀՀ իշխանությունը ի դեմս վարչապետ Փաշինյանի ազգային անվտանգության մակարդակի մարտահրավեր է Հայաստանի համար: Խնդիրն այլևս քաղաքական չէ, նրա քաղաքականությունը զուտ կուսակցական, քաղաքական պայքարի կամ իշխանապահպանման տրամաբանության մեջ չէ, այլ պայմանավորված է բացառապես իր անձի քաղաքական և ֆիզիկական անվտանգության շարժառիթներով:

Նրա կողմից գեներացվող մարտահրավերներն այլևս հատել են ՀՀ սահմանադրականության շեմը, քաղաքական տրամաբանության շեմը և փաստացի կա ազգային անվտանգության խնդիր, որի ձևակերպումը ազգային, քաղաքական և անվտանգային առումով այլևս հետևյալն է՝ «Մեկուսացնել նրան պետության կառավարումից»:

P.S. Նա արտաքին շանտաժի տակ է, որից ջանք է թափում խուսափել ներքին շանտաժների միջոցով»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող