ԻնստաNews 5 ամիս առաջ - 18:00 19-04-2026

ԻՆՍՏԱ NEWS. Դու չես կարող անգլերեն խոսել. ինչպես են կոտրում երեխաների մոտիվացիան և ճնշում ցածր բալերի համար

Այսօր ԻՆՍՏԱ NEWS-ի տաղավարում հյուրընկալել ենք անգլերենի մասնագետ Նաինային, ում հետ զրույցը ստացվեց սպասվածից ավելի անկեղծ ու բազմաշերտ։

Խոսել ենք ոչ միայն անգլերենի ուսուցման նրբությունների, այլև այն հոգեբանական խնդիրների մասին, որոնց բախվում են աշակերտներն ու դիմորդները։ Նաինան իր խոսքում անդրադարձավ մի ցավոտ թեմայի՝ ծնողների վերաբերմունքին երեխայի առաջադիմության հանդեպ։

Ըստ նրա՝ հաճախ ծնողները չափազանց մեծ ճնշում են գործադրում երեխաների վրա ցածր գնահատականների պատճառով՝ չհասկանալով, որ դա միայն վնասում է երեխայի ինքնագնահատականին ու սովորելու ցանկությանը։

Հարցազրույցի ընթացքում բացահայտվեցին նաև դպրոցական համակարգի որոշ թերություններ. Շատ ուսուցիչներ ճնշում են գործադրում երեխաների վրա, որպեսզի վերջիններս հաճախեն հենց իրենց կամ իրենց նախընտրած կրկնուսույցների մոտ։

Նաինան նշում է, որ հաճախ երեխաներին ասում են՝ «Դու չես կարող անգլերեն խոսել» կամ «Լեզուն քոը չէ», ինչը վերջնականապես դեմոտիվացնում է աշակերտին։

Մեկ այլ հետաքրքիր դիտարկում էր ծնողների չափից ավելի միջամտությունը։ Լինում են դեպքեր, երբ ծնողը, չվստահելով մասնագետին, փորձում է ներկա գտնվել պարապմունքներին և նստել երեխայի կողքին։ Սա, ըստ մասնագետի, խանգարում է թե՛ ուսուցչին, թե՛ երեխայի անկաշկանդ դրսևորմանը։

Նաինան, ով մասնագիտացած է նաև դիմորդների պատրաստման գործում, շեշտում է, որ լեզուն սովորելը պետք է լինի հաճելի գործընթաց, այլ ոչ թե մեխանիկական սերտում՝ հանուն քննության բարձր միավորի։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը