Այսօր ԻՆՍՏԱ NEWS-ի տաղավարում հյուրընկալել ենք Գինեսի և Դյուցազնագրքի բազմակի ռեկորդակիր Աշոտ Եղյանին։
Սիսիանում ծնված մարզիկը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել իր բացառիկ ուժի և սահմանած ռեկորդների շնորհիվ։
Նրա ամենատպավորիչ նվաճումներից է միայն ճկույթներով ավելի քան 1300 կիլոգրամ քաշ բարձրացնելը, ինչպես նաև երկու մատով 2816 կիլոգրամ բարձրացնելու ռեկորդը։
Զրույցի ընթացքում Աշոտ Եղյանը պատմել է իր դժվարին ճանապարհի, սեփական ուժերով մեծ սպորտ հասնելու, Գինեսի ռեկորդների, ինչպես նաև այն մասին, թե ինչու է ընտանիքից, թաքցնում իրականում բարձրացրած քաշերը։
Մարզիկը նաև նշել է, որ իր յուրաքանչյուր հաղթանակ նվիրում է Հայաստանին և զոհված հերոսների հիշատակին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Թամարա Քալանթարյան