Ներքին 2 տարի առաջ - 12:15 04-08-2023

Դավիթ, դու տոնոյան չես, դու անհողին ես. Կարին Տոնոյանը՝ Դավիթ Տոնոյանին

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը գրում է.

«Երեկ նայում էի «հարցաքննվող» դավիթ տոնոյանին ու հիշում, թե մի անգամ ինչպես ինձ մոտ հպարտացավ, թե Դաշտենցի մոտ ազգականն է.... չէ, դավիթ, դու տոնոյան չես, դու անհողին ես....ես երեկ նայում էի սուտ խոսելու հարկադրանքից կուչ եկած, անորոշ հայացքով դեմքիդ ու նողկանք ապրում...... հիշում եմ, երբ Մենուայիս կորստի ցավից օրեր անց ուշքի եկա, ու լսեցի փաշինյանի կասկա ու զենք ճարելու ու ճակատ մեկնելու բարբաջանքը, ապշած հարցրի՝ բա տոնոյանն ուր է, ինչ է ասում սրան.... պատասխանեցին՝ ասում են իր սենյակում հարբած քնած է..... որքանով էր ճիշտ, միայն դու գիտես ու քո շրջապատը, դավիթ անհողին.... բայց կարծեմ մինչ օրս ազգը չիմացավ, թե պատերազմի օրերին ո՞ւր էր իր չպաշտպանության նախարար կոչվածը.....

Ու հիմա մի հարց եմ ուզում քեզ տալ.

- Դու կարծում ես, թե ամեն ինչ ավարտվա՞ծ է, ու ստելով ու թաքցնելով պլստալու ե՞ս.... ախր, դուք հիմա ավելի շատ մահ պիտի երազեք, քան կյանք..... ո՞ւմ է պետք հայրենադավի, հայրենավաճառի, նիկոլաստրուկի այդքան անեծքածածկ կյանքը..... ոոոոնց եք կառչել ձեր ողորմելի կյանքից...... իսկ մեր զավակների զոհաբերման պլանը կազմելիս այդքան չէի՞ք դողում.... չէի՞ք սարսափում ձեր արյունառուշտ ախորժակից.....

Կարծում եք ժամանակը կփրկի՞ ձեզ ահեղ դատաստանից... չէ, դավիթ երկրատու, եթե անգամ ժամանակը փրկի, ապա ես մեծացնում եմ մի սերունդ, որ դեռ մի քանի փուլով «տեսնելու» է ձեր զավակներին...... ձեր զավակների զավակներին, եթե հասցնեն ծնվել.....ես մեծացնում եմ մի սերունդ, որ ձեր դատաստանը հենց Արցախում է անելու, մեր զավակների ընկած վայրերում.... ու դուք շիրիմ չեք ունենալու.....

Ուշ, թե շուտ կբացահայտվի ողջ ճշմարտությունը, բոլորդ կստանաք ձեր արժանի պատիժը, բայց ցավ է, որ քեզ կհիշեն Դաշտենցի ազգանունով՝ Տոնոյան, ազգանուն, որ դու դարձրիր սուգոյան...... այդքաա՜ն ատելի ու նողկալի.....

Հուսով եմ մանկլավիկներդ՝ հաղթածրունն ու մյուսածունները քեզ կհասցնեն իմ այս խոսքերը»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն