ԲիզնեսLab 5 ամիս առաջ - 21:00 18-04-2026

Բիզնես VS քաղաքականություն․ շուկա, ռիսկեր, հնարավորություններ․ REDstore-ի ճանապարհը

Oragir.News-ի «Բիզնես Lab» հաղորդաշարը շարունակում է բացահայտել հայաստանյան գործարար միջավայրն ու այն կերտող մարդկանց։ Այս շաբաթ մեր տաղավարում հյուրընկալել ենք «REDstore» տեխնիկայի խանութների ցանցի հիմնադիր-տնօրեն Արման Գյուրջիյանին։

Մեր զրույցի ընթացքում հետ ենք գնացել ակունքներ՝ խոսելով ընկերության ստեղծման պատմության, այսօր արդեն ճանաչելի անվան ընտրության և շուկայում իրականացված հաջողված ռեբրենդինգի մասին, որը հնարավորություն է տվել ձևավորել վստահելի և ճանաչելի բրենդ։

Հաղորդման ընթացքում խոսել ենք բիզնեսը և քաղաքականությունը համատեղելուց։ Այս հարցում Արման Գյուրջիյանը հստակ դիրք ունի․ «Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով։ Եթե զբաղվում ես քաղաքականությամբ, որ օգնես բիզնեսին, կամ եթե զբաղվում ես բիզնեսով՝ քաղաքականությանը աջակցելու նպատակով, դա սխալ մոտեցում է»։

Պարոն Գյուրջիյանի համոզմամբ՝ Հայաստանում կայուն տնտեսական միջավայր ստեղծելու կարևոր նախապայմանը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է՝ սեփական ոլորտում ազնիվ ու արդյունավետ գործ անելու։ Անդրադարձ ենք կատարել նաև «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության բանախոս լինելուն ու հանրային գործընթացներում բիզնեսի ներգրավվածության ռիսկերին: Զրույցի առանցքային թեմաներից են եղել նաև այսօրվա տնտեսական իրականությունը՝ պետություն-բիզնես հարաբերություններին, մամուլում շրջանառվող լուրերին և դրանց թողած հետևանքներին։,

Հարցին թե ինչը կփոխեր պետական քաղաքականության մեջ պարոն Գյուրջիյանը պատասխանեց, «Ավելի շատ կցանկանայի որ օրենքները լինեին վերջնական և երկարաժամկետ, որովհետև օրենքի անընդհատ փոփոխությունը բիզնեսը անընդհատ ցնցումների մեջ է քցում, մինչև հարմարվում ես և հարմարեցնում ես տվյալ օրենքին գալիս է երկրորդ օրենքը երրորդ օրենքը։»

Հաղորդման ավարտին անդրադարձ է կատարվում նաև Հայաստանում տեխնիկայի արտադրության հնարավորություններին։ Քննարկել ենք՝ արդյոք Հայաստանը կարո՞ղ է դառնալ արտադրող երկիր, թե՞ հիմնականում կմնա վաճառքի շուկա, և որո՞նք են տեղական արտադրության զարգացման հիմնական խոչընդոտները։ Արման Գյուրջիյանը նաև կիսվում է իր տեսլականով՝ գնահատելով, թե արդյոք ապագայում իր բիզնեսը կարող է ընդլայնվել դեպի արտադրություն՝ բացի վաճառքից։

Այս և մի շարք այլ թեմաների առավել մանրամասն անդրադարձին կարող եք ծանոթանալ ամբողջական տեսանյութում․






Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը

Ձեզ գուցե հետաքրքրի