ՀՀ-ում կարելի է լավ բիզնես անել․ գործիքներ են պետք միջազգային շուկա դուրս գալու համար.  Միքայել Հայրապետյան
copy image url

ՀՀ-ում կարելի է լավ բիզնես անել․ գործիքներ են պետք միջազգային շուկա դուրս գալու համար. Միքայել Հայրապետյան

Ներքին 2 տարի առաջ - 14:39 21-11-2022
«Հայկական բիզնես անկյուն» նախագծի հիմնական նպատակը ներդրումներ բերելն է դեպի Հայաստան: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, «Հայկական բիզնես անկյուն» նախագծի շնորհանդեսի սկզբում ունեցած իր ելույթում նշեց ԱՄՆ-ում «Էնթերփրայզ Արմենիայի» ներկայացուցիչ Միքայել Հայրապետյանը:

«Դա երկու բաղադրիչ ունի, առաջինը՝ հզորացնել մեր երկիրը, մեր բիզնեսները, մեր ընտանիքները, ստեղծենք աշխատատեղեր, հայկականն ավելի ճիշտ ներկայացնել:

Երկրորդը, մեր պետությունում օտարերկրյա կապիտալի չափը բարձր չէ, Աստված չանի, պատերազմի ժամանակ հարց է ծագում՝ ինչու այն մյուս պետության կողքին կանգնում են, իսկ մեզ չեն նկատում:

Սրա պատասխանը կա. շատերը պաշտպանում են իրենց շահերը, նրանց համար իրենց արած մեկ դոլարի ներդրումը, որ արել են այդ պետության մեջ, ավելի թանկ է, քան մեր խաչքարը: Պետք է կարողանանք օտարերկրյա կապիտալի ներկայություն ապահովենք Հայաստանում: «Էնթերփրայզ Արմենիա»-ն այդ աշխատանքը բավական լավ անում է: Այո, Հայաստանում կարելի է լավ բիզնես անել»,-ասաց նա:

ՀՀ-ում կարելի է լավ բիզնես անել․ գործիքներ են պետք միջազգային շուկա դուրս գալու համար։
Միքայել Հայրապետյանը ընդգծեց, որ այս նախագծի միտքն այն է, որ ճիշտ ներդրումներ բերենք Հայաստան, ցույց տանք Հայաստանում բիզնես դաշտը, հնարավորությունները. «Որպես պատասխանատու, ես ինքս եմ մի քանի նախագծերում ներդրումներ արել, ցույց տալու համար, որ, այո, Հայաստանում կարելի է բիզնես անել: ԱՄՆ-ում աշխատելով, նախագծերը ներկայացնելով մեր մի շարք գործընկերներին, շատերի մոտ պատկերացում կա, որ, այո, կարող ենք ներդրում անել հայկական բիզնեսի մեջ, բայց որոշակի ռիսկերի գնահատումով, թե արդյոք կհաջողեն, թե չեն հաջողի:

Մենք ցույց ենք տալիս, որ ունենք մեծ ներուժ, ԵԱՏՄ-ի 180 մլն սպառողներ, Իրանի 80 մլն-ի ներուժը կա: Մեծ ներուժ կա Հայաստանում, բայց գործարարների մոտ որոշակի մտավախություններ կան:
Մեկօրյա միջազգային բիզնես ցուցահանդեսներին մասնակցելն արդյունավետ չեն: Միջազգային բիզնեսի մեջ մեր շատ ընկերություններ բիզնես գործիքավորմանը ծանոթ չեն:

Դա եւ նախաարտադրական ֆինանսավորումն է, կոնտրակտների ֆակտորինգն է, բեռնափոխադրման ֆակտորինգն է: Մենք դա էլ վերցրեցինք որպես աշխատանքի մի ուղղություն, որ ամբողջական ներկայացնենք մեր ընկերություններին աշխատանքի մեխանիզմը»,- ասաց նա:

«Հայկական բիզնես անկյուն» նախագծի առաջին փուլը կլինի 6 ամիս։ Ամեն ամիս կկազմակերպվեն 4-ական ցուցահանդեսներ։

Հայրապետյանի խոսքով, պետք է ստեղծվի մի միջավայր, որտեղ հայկական արտադրողները եւ ծառայությունները ճիշտ ներկայացված կարող են լինել. «Ու դա չպետք է լինի մեկօրյա ցուցահանդես, դա պետք է լինի հիմնական մի տեղ, որտեղ մենք աշխատանք պետք է տանենք: Ես մեր բիզնես թիմի հետ եկա եզրակացության, որ այդ փուլը պետք է լինի 6 ամիս: 6 ամսում մենք պետք է ներկայացնենք մեր հայկականը մի քանի բիզնես սեգմենտի:

Դրանք առեւտրային ցանցերն են, էթնիկ շուկաներն են, կրուիզ ծովային գծերի ներկայացուցիչներն են, բիզնես դաշտում շփվող մարդիկ են, մեր հայրենակիցներն են: Այսինքն ամսական 4, ամեն շաբաթ մեկ միջոցառում հայկականը ներկայացնելու ձեւաչափով»,-ասաց նա:


Միքայել Հայրապետյանի խոսքով, յուրաքանչյուր հայանպաստ գործ իր հիմքում մի գաղտնիք ունի, որը հաջողության գրավականն է. դրա անունն է ընտանիք. «Եթե գեթ մեկ բիզնես այս պրոյեկտում հաջողի, մենք կարողանանք մտցնել միջազգային առեւտային ցանցեր, բերենք մեր ներդրումներ դեպի Հայաստան, մենք կունենանք հաջողությունների շղթա: Արդեն բոլոր ընկերություններն էլ կզինվեն միջազգային բիզնեսի ճիշտ գործիքներով, կընդունեն միջազգային բիզնեսի կանոնները, կվերլուծեն նրանց բիզնես հոգեբանությունը»,-ասաց նա:

Հայրապետյանը նշեց, որ բոլոր ընկերություններին, որոնք ներառված են «Հայկական բիզնես անկյուն» նախագծի մեջ, բաժանվել են քարտեր, որոնց վրա գրված է «ընտանիք» բառը: Հունվարի 21-ից մենք կարողանալու ենք օգտվել մեկս մյուսի բենեֆիթներից: Սրանով ցույց ենք տալիս, որ բոլորս մի ընտանիքի մեջ ենք եւ բոլորս մեկ մտքի համար պետք է աշխատենք:

Ես վստահ եմ, որ մենք հաջողելու ենք, մեր պրոյեկտը հաջողության է արժանանալու, որովհետեւ մեր կողքին կանգնած են մեր ընկերները, որոնց մեջ վառվում է հայրենասիրության կրակը: Դա անհրաժեշտ բաղադրիչ է հայկականը ճիշտ ներկայացնելու, առաջ տանելու եւ դեպի հայկականը ուշադրություն բերելու համար»,- ընդգծեց նա:

Նշենք, որ «Հայկական բիզնես անկյուն» նախագծի բացմանը մասնակցում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մի շարք բիզնեսների ներկայացուցիչներ և այլ հյուրեր: «Հայկական բիզնես անկյուն» նախագծի շրջանակում 20 հայ արտադրող հնարավորություն կունենա ԱՄՆ-ում մասնակցելու ABC Corner-ին:

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին