Ներքին 1 ժամ առաջ - 16:08 23-10-2026

Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

Ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ վարույթի շրջանակում Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ:

Հիշյալ քրեական վարույթով այժմ մեղադրանք է նեկայացված ընդհանուր 24 անձի, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Հիշեցնենք, որ այսօր պատգամավոր Անդրանիկ Գևորգյան նշել էր, որ 10 անդամի տներում խուզարկություններ են եղել, ձերբակալվածներ կան։ Նրանց տարել են Երևան:

Ամենից շատ դիտված