ԲիզնեսLab 7 ամիս առաջ - 20:00 15-03-2026

Դավիթ Մկոյան․ անվտանգ շինարարությունից մինչև «Մանթաշյանց» համայնք

Oragir.News-ը ներկայացնում է «Բիզնես Lab» հաղորդաշարը, որի շրջանակում քննարկում ենք թեմաներ, որոնք հուզում են սկսնակ և գործող բիզնեսմեններին՝ ինչպես կառուցել կայուն համակարգեր և միավորել մարդկանց։

Այս անգամ տաղավարում է մարդ, որը կանգնած է Հայաստանի ամենախոշոր բիզնես միավորումների և շինարարական նախագծերի ակունքներում՝ «Էլիտ Պլազա» Ա դասի բիզնես կենտրոնի գլխավոր տնօրեն, «Էլիտ Գրուպ» առաջատար կառուցապատող ընկերության և «Մանթաշյանց» բիզնես ակումբի համահիմնադիր Դավիթ Մկոյանը։

Քննարկվել են բիզնեսին և համայնքաշինությանը վերաբերող կարևորագույն հարցեր, մասնավորապես՝ «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի՝ շուկայում տարիներ շարունակ «էտալոնային» կարգավիճակը պահպանելու գաղտնիքը, կառուցապատման ոլորտում ոչ թե պարզապես շենք, այլ վստահություն վաճառելու սկզբունքը, «Մանթաշյանց» ակումբի փիլիսոփայությունը և այն արժեքները, որոնք ստանում է գործարարը ակումբային մշակույթի մեջ։

Փորձել ենք հասկանալ՝ ինչպե՞ս է հաջողվում համատեղել խոշոր համակարգերի կառավարումը հասարակական գործունեության հետ, ինչու է կարևոր Ջավախքում ստեղծել «կարթ տալու» հնարավորություն Awesome Foundation-ի միջոցով, և ինչպես է բլոտի նկատմամբ հետաքրքրությունը վերածվում ռազմավարական մտածողությունը ստուգելու գործիքի։

Քննարկել ենք նաև հաջորդ շաբաթ կայանալիք «Հզոր համայնք 5» միջոցառման ուղերձն ու ուժեղ համայնք ունենալու կարևորությունը։

Հ.Գ.: Հարցազրույցը տեղի է ունեցել նախորդ շաբաթ՝ հայ մեծանուն գործարար և բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը, ինչը խորհրդանշական շեշտադրում է հաղորդման ընթացքում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը