ԲիզնեսLab 6 ամիս առաջ - 19:30 21-03-2026

Facebook-ում տոքսիկ իրականություն է, Instagram-ում՝ ուտոպիա. ինչ կա Linkedin. Գոռ Կարապետյան

«Բիզնես լաբ»-ի այս թողարկումը խորքային և բովանդակալից զրույց է Գոռ Կարապետյանի հետ՝ նվիրված բիզնես մտածողությանը, ինքնաճանաչմանը և ժամանակակից մարքեթինգային իրականությանը։

Հարցազրույցի ընթացքում անդրադառնում ենք նաև «101 LinkedIn» գրքին՝ որպես գործնական ուղեցույց՝ բացահայտելով, թե ինչու է LinkedIn-ը ժամանակակից մասնագետների և բիզնեսների համար դարձել ոչ թե ընտրություն, այլ անհրաժեշտություն ։

Քննարկվում են նաև այն հիմնական սխալները, որոնք մարդիկ շարունակում են անել նույնիսկ գիտելիք ունենալուց հետո, ինչպես արդյունավետ օգտագործել հարթակը բիզնես նպատակների համար։ Առանձին ուշադրություն է դարձվում անձնական բրենդի ձևավորմանը և թվային կերպարի ու իրական մասնագիտական արժեքի միջև հավասարակշռությանը՝ անդրադառնալով նաև LinkedIn-ի շուրջ առկա քննադատություններին՝ «կեղծ հաջողությունների» և «թունավոր լավատեսության» վերաբերյալ։

Հաղորդման շրջանակում քննարկվում է նաև կրթության ոլորտը՝ Simple Business Academy-ի օրինակով, թե ինչպես կարելի է ապահովել կիրառելի, պարզ, բայց ոչ մակերեսային գիտելիք տեղեկատվական գերբեռնվածության պայմաններում։

Մարքեթինգի մասում անդրադարձ է կատարվում սպառողի վարքագծի փոփոխությանը՝ «վաճառքից դեպի վստահություն» անցմանը, ինչպես նաև այն գլոբալ տրենդներին, որոնք դեռևս լիարժեք չեն գնահատվում հայկական շուկայում։

Այս և այլ կարևոր ու հետաքրքիր թեմաների մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը