Մամուլ 5 ամիս առաջ - 08:32 18-04-2026

Եվրամիությունը փողերը չի տալիս․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Ապրիլի 14-ին կայացավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հանդիպումը:

Մեր տեղեկություններով, Բրյուսել մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանն ԱԳ նախարարին հանձնարարել էր հստակեցնել այն գումարների փոխանցման ժամկետները, որոնք ԵՄ-ն խոստացել է տրամադրել Հայաստանին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ «ապատեղեկատվության եւ արտաքին ազդեցության դեմ պայքարի», այսինքն` իրենց իշխանության վերարտադրման համար։

Մեր աղբյուրն ասում է, որ Միրզոյանի հարցին ի պատասխան, Կայա Կալլասը հայտարարել է, որ ֆինանսական օգնությունը Հայաստանին հետաձգվում է` Եվրամիության բյուջեում առաջացած դեֆիցիտի պատճառով։ Եվ ընդգծել է, որ ԵՄ պարտավորությունների կատարման առաջնահերթությունը տվել են Ուկրաինային, այս պահին Հայաստանին չեն կարող աջակցել, սակայն «Բրյուսելը բոլոր ջանքերը կգործադրի՝ խնդիրը լուծելու համար»։ Կալլասից պատասխան ստանալով՝ Նիկոլ Փաշինյանը վրդովվել է եւ ասել. «Նրանք իսկապե՞ս չեն հասկանում, որ մեզ մոտ իրավիճակն օր-օրի վատանում է։ Հիմա այդ փողերը մեզ ավելի շատ են պետք, քան՝ Ուկրաինային։ Այդ 50 միլիոնն Ուկրաինային չի օգնի՝ շտկել իրավիճակը, իսկ մեզ շատ է անհրաժեշտ»»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող