ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Պաատա Պատիաշվիլիին:
Այս մասին հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։
«Զրուցակիցները քննարկել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։