Ներքին 3 տարի առաջ - 17:15 14-07-2022

Ժաննա Անդրեասյանը ՌԴ լուսավորության փոխնախարարի հետ քննարկել է ՀՀ-ում ռուսերենով ուսուցմամբ դասարանների գործունեությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովի գլխավորած պատվիրակության հետ:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման հարցերը, մասնավորապես անդրադարձ է եղել Հայաստանում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է կրթության բարեփոխումների հիմնական ուղղությունները` շեշտելով, որ նախորդ տարի ՀՀ-ում ընդունված հանրակրթության նոր չափորոշչով շեշտադրվում է լեզուների, այդ թվում՝ նաև ռուսերենի ուսուցման բարելավման կարևորությունը: Այդ նպատակով հիմնովին վերափոխվում է ուսուցիչների ատեստավորման և վերապատրաստման համակարգը, նախատեսվում է մշակել նոր դասագրքեր և ուսումնական նյութեր: Այս հարցում հայկական կողմն ակնկալում է ռուսական կողմի մասնագիտական և մեթոդական աջակցությունը:

Անդրադարձ է եղել նաև Հայաստանում ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ունեցող դպրոցների գործունեությանը: Այս համատեքստում նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում գործող իրավակարգավորումները: Որպես ընդհանուր խնդիր` նշվել է, որ մի շարք առարկաների, այդ թվում՝ նաև լեզուներ, բնական գիտություններ դասավանդող մանկավարժական կադրերի պակաս կա: Ռուսական կողմը փաստել է, որ այդպիսի խնդիր կա նաև Ռուսաստանում:

Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման նպատակով պետության կողմից ձեռնարկվող քայլերը, օրինակ՝ կամավոր ատեստավորման համակարգը, ուսուցիչների վարձատրության ընդհանուր բարելավումը կմեղմացնեն այդ խնդիրը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովը քննարկել են նաև հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի ձևավորման հարցը. խումբը կզբաղվի կրթության ոլորտում համագործակցության հարցերի զարգացման առաջարկությունների հստակեցմամբ:

Նշենք, որ ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովի գլխավորած պատվիրակության կազմում էր նաև ՌԴ Ա.Ի. Գերցենի անվան մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Ալեքսանդր Կարոտիշևը:

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին