Արտաքին 3 տարի առաջ - 13:19 29-08-2022

ԿԳՄՍ փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը Ղրղզստանում հանդիպել է Ազամատ Ժամանկուլովի հետ


Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին զուգահեռ կայացած ԱՊՀ և ԵԱՏՄ առաջին երիտասարդական ֆորումի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի և Ղրղզական Հանրապետության մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդական քաղաքականության նախարար Ազամատ Ժամանկուլովի հանդիպումը։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող, ԱՊՀ և ԵԱՏՄ առաջին երիտասարդական ֆորումի կազմկոմիտեի անդամ Վերոնիկա Խորասանյանը։

Ողջունելով Արթուր Մարտիրոսյանի և նրա գլխավորությամբ հայկական պատվիրակության այցը Ղրղզստան և կարևորելով երկու երկրների միջև երիտասարդության ոլորտում հնարավոր համագործակցության ուղիների ձևավորումը և զարգացումը՝ Ա․ Ժամանկուլովը նշել է, որ երիտասարդությունը յուրաքանչյուր երկրի ապագան է, և ում այսօր անվանում ենք երիտասարդներ, առաջիկայում հենց նրանք են որոշելու երկրի ճակատագիրը։

«Պետության դերակատարումը երիտասարդներին օգնելն է՝ դառնալու ստեղծարար և բարձրակարգ մասնագետներ։ Եվ այս ֆորումն իր տեսակով յուրահատուկ երկխոսության հարթակ է, ուր մասնակից երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, երիտասարդները և պետական աշխատողները հանդիպել են՝ քննարկելու և մշակելու այնպիսի նախագծեր, որոնք կհամախմբեն ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ պետությունների երիտասարդներին՝ նպաստելու երկրների առավել սերտ ինտեգրացմանը և զարգացմանը»,- ասել է Ղրղզստանի նախարարը։

Արթուր Մարտիրոսյանը, կիսելով Ղրղզստանի նախարարի տեսակետը, նշել է, որ Հայաստանը և Ղրղզստանը համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ ի դեմս մի շարք կառույցների՝ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության։ Նա ընդգծել է, որ ԱՊՀ-ԵԱՏՄ նոր ձևաչափով ֆորումի կազմակերպման ղրղզական նախաձեռնությունը կարող է դառնալ հետաքրքիր հարթակ ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների երիտասարդական կառույցների միջև համագործակցության զարգացման, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության ընդհանրական հարցերի շուրջ երկխոսության զարգացման համար։
«Ես վստահ եմ, որ ԱՊՀ և ԵԱՏՄ երկրներից այստեղ են հավաքվել ներկա և ապագա երիտասարդ առաջնորդները, ովքեր ասելիք և անելիք ունեն իրենց երկրների բարգավաճման, զարգացման և միջազգային հարթակներում լավագույն համագործակցության կառուցման գործում»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Արթուր Մարտիրոսյանը համոզմունք է հայտնել, որ անհրաժեշտ է ոչ միայն խոսել համագործակցությունից, այլև անհրաժեշտ է համագործակցել, և դրա համար պետք է օգտագործել հնարավոր բոլոր ռեսուրսները, կապերը, միջոցները, ձևաչափերը, հարթակները, ինչպիսին և այս երիտասարդական ֆորումն է։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև շնորհակալություն է հայտնել նմանօրինակ ֆորումի կազմակերպման նախաձեռնության և այն սեղմ ժամկետներում բարձր մակարդակով իրականացնելու համար։
Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով, որին հետևել է կարճատև շրջայցը «Ռուխ Օրդո» մշակութային կենտրոնում տեղակայված ղրղզ հայտնի արձակագիր Չինգիզ Այթմատովի տուն-թանգարանում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը