Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 ամիս առաջ - 10:17 11-04-2026

Միրզոյանը խուսափել է Լավրովի հարցից, իշխանություններն ընկել են «օրենքով գողերի» հետևից. Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. Հունիսի 7-ին կկայանան ԱԺ ընտրությունները, սակայն մինչև նոր կազմավորումը գործող իշխանությունները կշարունակեն պաշտոնավարել։ Ըստ Սահմանադրության՝ նորընտիր ԱԺ լիազորությունները կսկսվեն օգոստոսի 2-ին (հնարավոր է՝ օգոստոսի 3-ին), նույն օրը կկայանա առաջին նիստը և կնշանակվի վարչապետը։ Կառավարությունը կձևավորվի վարչապետի նշանակումից հետո՝ առավելագույնը մինչև օգոստոսի 16-ը։

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանում «Եվրասիայի» հումանիտար գործունեությունը, ըստ թերթի, դուրս է եկել սովորական բարեգործության շրջանակներից՝ դառնալով խնդիր իշխանությունների համար, որոնք փորձում են փակել Արցախի թեման։

Նշվում է, որ իշխանությունների քաղաքականությունը միտված է տեղահանվածների ողբերգությունը մոռացության տալուն, մինչդեռ «Եվրասիան»՝ «Ռուսական հումանիտար առաքելության» և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ, իր գործունեությամբ պահում է թեման հանրային ուշադրության կենտրոնում։

Թերթի գնահատմամբ՝ կազմակերպության օգնությունը դիտվում է որպես «գաղափարական դիվերսիա», քանի որ թույլ չի տալիս փակել «Արցախի հարցը», իսկ կամավորական նախաձեռնությունները դարձել են սոցիալական ու բարոյական հենարան։ Անդրադարձ է կատարվում նաև Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի թեման շարունակում է մնալ ցավոտ, ինչից հետո այն կրկին ակտիվացել է մեդիադաշտում։

Ըստ հոդվածի՝ «Եվրասիան» փաստացի լրացնում է սոցիալական մեխանիզմների բացը՝ պաշտպանելով տեղահանվածների իրավունքները և պահելով Արցախի թեման հանրային ու տեղեկատվական դաշտում։

«Հրապարակ» թերթը գրում է. ՀՀ պաշտոնյաները ներսում հակառուսական կոշտ դիրքորոշում ցուցաբերելով, Մոսկվայում, սակայն, հանդես են գալիս զուսպ ու զգուշավոր։

Նշվում է, որ Մոսկվա այցի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեգնական հարց է ուղղել հայկական կողմին՝ կապված ԵՄ «հիբրիդային խմբերի» հետ, իսկ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փորձել է խուսափել պատասխանատվությունից՝ ասելով, թե տեղյակ չէ թեմայից։ Թերթը հիշեցնում է, որ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել էր՝ ընտրություններին ընդառաջ Հայաստան կուղարկվի հիբրիդային արագ արձագանքման խումբ՝ աջակցելու «ժողովրդավարական դիմադրողականությանը»։

Ըստ հրապարակման՝ հայկական կողմի արձագանքը ռուսական մեդիայում չի ներկայացվել։

«Հրապարակ» թերթը գրում է. Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցության ապրիլի 11-ի համագումարը հետաձգվել է և կկայանա ապրիլի 18-ին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարի հետ համընկնելու պատճառով։ Կուսակցությունում կարծում են, որ հակառակ դեպքում իրենց միջոցառումը կկորչեր տեղեկատվական աղմուկում։

Թերթի տվյալներով՝ թեև ներսում տարաձայնություններ կան ընտրություններին մասնակցելու հարցում, որոշումը, ամենայն հավանականությամբ, վերջնական է, և համագումարում կհայտարարվի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու մասին։

«Հրապարակ» թերթը գրում է. Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցության ապրիլի 11-ի համագումարը հետաձգվել է և կկայանա ապրիլի 18-ին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարի հետ համընկնելու պատճառով։ Կուսակցությունում կարծում են, որ հակառակ դեպքում իրենց միջոցառումը կկորչեր տեղեկատվական աղմուկում։ Թերթի տվյալներով՝ թեև ներսում տարաձայնություններ կան ընտրություններին մասնակցելու հարցում, որոշումը, ամենայն հավանականությամբ, վերջնական է, և համագումարում կհայտարարվի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու մասին։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ըստ թերթի՝ շրջանառվող խոսակցություններով՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը զղջում է Վեհափառ Հայրապետի դեմ պայքարին միանալու համար։ Նշվում է, որ նա չի արձագանքել հարցումներին, իսկ թեմական խորհուրդը հայտնել է, որ դեկտեմբերի 8-ից խզել է հարաբերությունները նրա հետ և այլևս կապ չունի նրա գործողությունների հետ։

«Հրապարակ» թերթը գրում է. Թերթը հիշեցնում է, որ դեռ 2024-ին ԿԳՄՍՆ-ն դպրոցներին հանձնարարել էր հեռացնել փառքի անկյուններն ու հերոսների լուսանկարները, ինչից հետո արձանագրվել են նման բազմաթիվ դեպքեր։ Նշվում է նաև, որ Արարատում ազգային հերոսների լուսանկարները չեն վերականգնվել, իսկ Սարդարապատի դպրոցի տնօրենը ազատվել էր աշխատանքից՝ Արցախի դրոշը չհանելու համար։ Թերթի տեղեկություններով՝ այժմ նախատեսվում է Արարատ գյուղում Ստեփան Շահումյանի արձանը տեղափոխել և նրա փոխարեն տեղադրել Վազգեն Սարգսյանի արձան։ Համայնքապետարանից նշել են, որ դա արվում է բնակիչների ցանկությամբ։

«Հրապարակ» թերթը գրում է. Թերթի տվյալներով՝ ընտրություններից առաջ իշխանությունները սկսել են թիրախավորել քրեական հեղինակություններին՝ նրանց նկատմամբ ճնշում գործադրելով և փորձելով օգտագործել քաղաքական նպատակներով։ Նշվում է, որ վերջին դեպքերից մեկը վերաբերում է Ջնդի Ամարյանին, որը ձերբակալվել էր, սակայն դատարանը մերժել է կալանքը և ազատ արձակել նրան։ Քննչական կոմիտեն հաստատել է, որ գործի շրջանակում կիրառվել են այլ խափանման միջոցներ, իսկ պաշտպանը պնդել է, որ մեղադրանքը անհիմն է։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ