Ուղիղ եթեր

Մինասյանի միջնորդությանը «կողմ» չեն, դատախազը ևս 2-ի հետևից կգնա, ՔՊ-ում մտահոգ են, դատավորները սպասում են Վեհափառին․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քննչական կոմիտեից հափշտակված 590.000 դոլարի գործը ուղարկվել է դատարան, թեեւ հափշտակված 590 հազար դոլարից 11 հազար 200 դոլարը այդպես էլ չհայտնաբերվեց։ Օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ մեղադրյալի հարազատները օրերս հափշտակված գումարից 11.200 դոլարը վերականգնել են, եւ նախաքննական մարմինը, դրանով բավարարված, գործը ուղարկել է դատարան։
ՔՊ-ում չեն ցանկացել «կողմ» քվեարկել դատախազի միջնորդությանը Արծվիկ Մինասյանի վերաբերյալ. Գրում է օրաթերթը։ Սակայն ՔՊ-ականների՝ միջնորդությանն առարկող կողմը մեծամասնություն չի կազմել, ու ի վերջո հայտարարվել է, որ կքվեարկեն այնպես, ինչպես, որոշվել է ի սկզբանե:

Ըստ օրաթերթի մեկ այլ հոդվածի՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ակադեմիայի ռեկտոր Մանուկ Մուրադյանը հայտնվել է դատարանի առջեւ։

Իշխանությունները կանգ չեն առնելու, ՀՀ գլխավոր դատախազը ընդդիմադիր եւս երկու պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու համար կրկին խորհրդարան կգնա․ գրում է օրաթերթը։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, ընդդիմադիր կանայք եւս իշխանությունների թիրախում են։

Հրապարակ օրաթերթը գրում է․
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որ վերջին օրերին առավոտից երեկո ԱԺ-ում է՝ ընդդիմադիրներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություններ է ներկայացնում, աննախանձելի վիճակում է հայտնվել: Նա նիստերին գալիս է ԱԺ նախագահի համար հատկացված դռնից եւ նույն դռնով էլ հեռանում՝ չշփվելով անգամ պատգամավորների հետ։

ՔՊ-ում, մեղմ ասած, մտահոգ են Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակից, ուրբաթ օրվա երթից, հնչած քաղաքական ուղերձներից։ Չեն սպասել, որ այդքան մարդ կմասնակցեր առաջին ակցիային: Գրում է Հրապարակ օրաթերթը։ Որոշ տեղեկություններով՝ Կարապետյանի թիմում քաղաքական ուժ ձեւավորելու աշխատանքներն արդեն սկսվել են, նաեւ լրատվամիջոց են ուզում բացել, որի ուղղությամբ եւս աշխատում են։

Օրաթերթը նաև գրում է․
Սրբազանների կալանքներից հետո դատավորների մի խումբ հավաքվել է՝ քննարկելու, թե երկրում ինչ է կատարվում: Մեկը հարց է բարձրացրել` եթե Վեհափառին կալանքի «բերեց», ի՞նչ ենք անելու: Նիկոլի նշանակած երիտասարդ դատավորները սկսել են արդարանալ՝ դե, կալանք ենք տալու, ի՞նչ անենք` ուրիշ տարբերակ չունենք:

Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը․ գրում է Փաստ օրաթերթը։

«Փաստ» օրաթերթը գրում է. ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ը «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ին միացնելու մասին նախագիծը։ Կրթահամալիրի աշխատակիցների թիվը 64 է (20-ը՝ կենսաթոշակային տարիքի)։ Փաստացի՝ վերջիններիս ճակատագիրն անհայտ է։

Հայաստանի «արևմտյան» որոշ միավորներ նախատեսում են հուլիսի 9-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնել՝ պահանջելով «ռուսական պետական հեռուստաալիքները անհապաղ անջատել հանրային մուլտիպլեքսից և կաբելային ցանցերից, իսկ «Սպուտնիկ Արմենիայի» գործունեությունն արգելել ՀՀ տարածքում»։ Հայտնում է օրաթերթը։
Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

16:00 Աշխարհում կա միայն 4 երկիր, որտեղ բաշխիչ ցանցերը մասնավոր են, և նրանցից միայն ՀՀ–ում է, որ կա մոնոպոլիա
15:00 Մարտի 1-ի գիշերը Փաշինյանը մեր տան դուռը թակեց․ առավոտ շուտ վազել եմ հագուստ գնելու, որ հագնելու բան ունենա
14:00 Միջանցքը կվերցնեն էլ, կշահագործեն էլ․ Էրդողանը Փաշինյանին «փշի-փշի» է անում
15:42 Վարորդը ծեծել և ավտոբուսից դուրս է շպրտել դպրոցական աղջկան՝ գումարը չվճարելու պատճառով
22:00 4 անշարժ գույք, 2 մեքենա, 5․4 մլն կանխիկ, 24․7 մլն եկամուտ․ Դավիթ Խուդաթյանի և նրա ընտանիքի ունեցվածքը
23:01 Պուշկինյան ոլորաններում բախվել են 2 «Mercedes», կա 6 վիրավոր
13:02 Գերագույն սրբապիղծը փաստացի հրահանգեց ապօրինաբար խուզարկել Վեհարանը
14:30 Փաշինյանի կնիկն օրը 6000 դոլար ա ծախսում, բայց թոշակառուն հացի փող չունի. բագրատաշենցի
20:36 Հերթը հասավ «Նոր Զովք»-ին. ապամոնտաժել են օրերս կառուցված սուպերմարկետը
23:10 Կաթողիկոսարանը կուսակրոնության բլթոցով գրավել չստացվեց, հիմա փորձում է կաթողիկոսին հանցագործ սարքել