Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 3 ամիս առաջ - 10:33 31-03-2026

ԿԸՀ-ն անկարող է, «Պատիվ ունեմ»-ը բոյկոտել է, Ավանեսյանը զարմացրել է, Մեխակյանը՝ գաղտնի պահել․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Թեև համապետական ընտրությունների պաշտոնական նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է մայիսի 8-ից և կտևի մինչև հունիսի 5-ը, այնուամենայնիվ, քաղաքական գործընթացները փաստացի արդեն ակտիվ փուլում են։ Վերջին օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հանդիպումներ են անցկացնում քաղաքացիների հետ Երևանի տարբեր հատվածներում՝ նախարարների և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ։ Հանդիպումների ընթացքում բարձրաձայնվում են քաղաքացիների խնդիրներ, տրվում են հանձնարարականներ, քննարկվում հնարավոր լուծումներ, ինչը հանրային ընկալմամբ ստեղծում է վաղ մեկնարկած քարոզչության տպավորություն։

ArmLur.am-ը դիմեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պարզաբանում ստանալու համար։ ԿԸՀ-ից պատասխանեցին, որ իրենց կողմից վերահսկվում է բացառապես նախընտրական քարոզչության ժամանակահատվածը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավար, ՔՊ ներկայացուցիչ Արգիշտի Մեխակյանի գլխավորած պատվիրակության համար համայնքային բյուջեից ձեռք են բերվել 1 մլն 105 հազար դրամի ավիատոմսեր՝ դեպի Սանկտ Պետերբուրգ։ Տոմսերի գնման վերաբերյալ տվյալները հրապարակվել են պետական գնումների հարթակում, ըստ որի՝ գնումը կատարվել է փետրվարի 2-ին։

Համայնքային բյուջեի միջոցներով իրականացվող գործուղումների դեպքում ընդունված պրակտիկա է՝ հանրությանը ներկայացնել այցի հիմնավորումը, հանդիպումների շրջանակը և ակնկալվող արդյունքները՝ ապահովելով հաշվետվողականություն և թափանցիկություն։

Տվյալ դեպքում, չնայած զգալի ծախսին, հանրությանը հասանելի տեղեկատվություն չկա, թե ինչ նպատակով է իրականացվել Սանկտ Պետերբուրգ այցը, ինչ հանդիպումներ են տեղի ունեցել և ինչ արդյունքներ են արձանագրվել համայնքի համար։


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երեկ պետք է քննարկվեր «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» հայտարարության նախագիծը, սակայն նախագիծը հեղինակած ֆրակցիայից որեւէ պատգամավոր նիստին չի ներկայացել, իսկ զեկուցողը խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էր։

Մենք տեղեկացանք, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը միտումնավոր չի ներկայացել նիստին, վստահ լինելով, որ իշխող մեծամասնությունը մերժելու է նախագիծը, եւ մարտավարական փոփոխության են գնացել՝ նախ լսումներ կազմակերպել, որ չստացվի, թե մերժված նախագծի վերաբերյալ ժամերով քննարկումներ են անում, հետո միայն հարցը կրկին օրակարգ բերել։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի ներկայությամբ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ եւ Միքայել Մինասյանները պարկեշտ եւ ինտելիգենտ ընտանիքից են:

Նրանց պապը պետական, քաղաքական, հասարակական գործիչ, սովետական տարիներին Ղափանի կուսշրջկոմի առաջին քարտուղարներից էր` Ռաֆայել Մինասյանը, որի անունով է կոչվում քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը, եւ նախատեսվում է նրա արձանը տեղադրել քաղաքում։

Ըստ կապանցիների, Մինասյանն է իրենց քաղաքը ծաղկեցրել։ Հետագայում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, եղել է նաեւ Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրը:

«Հրապարակ» թերթը գրում է. «Ներիշխանական կուլիսներում ՔՊ ընտրությունների երկրորդ փուլից հետո ակտիվորեն քննարկում են, թե ինչպես է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այդքան ձայն ստացել` նա ամենաշատ ձայներ ստացած կինն է եւ նախընտրական ցուցակի եռյակում է հանգրվանելու։

ՔՊ-ում անարդար են համարում Ավանեսյանի ստացած ձայները, հիշում են, որ ամիսներ առաջ՝ սեպտեմբերին, նա չկարողացավ վարչության անդամի ընտրություններում այնքան ձայն հավաքել, որ տեղ զբաղեցնի կուսակցական ղեկավար մարմնում։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 346 քվեով ՔՊ նախընտրական ցուցակի նախավերջին տեղում է՝ 49-րդն է։ Ղալումյանը շարունակ հանդիպումներ է ունենում Տավուշի մարզում բնակվող ՔՊ-ականների հետ, խոստումներ տալիս նրանց, թե ովքեր են ընդգրկվելու ՔՊ կուսակցության ընտրացուցակում, որ տեղն են զբաղեցնելու։ Իբր իր անցողիկ տեղի հարցը լուծել է, ուրիշների հարցերն է որոշում։

«Իրավունք» թերթը գրում է. «Տիրադավ եպիսկոպոսները, ինչպես վերջիններիս մոտ կանգնած աղբյուրներն են ասում. «մեռած եւ ու թաղած չեն», ընկել են երկու քարի արանք։ Նիկոլը իգնորա անում, Կաթողիկոսին էլ երես չունեն, որ մեղանչեն»։

Ըստ նույն աղբյուրի Կճոյանը եւս տիրադավերին ասել է, որ ազատ են իրենց որոշումներում, ինքը ասելիք չունի։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան