Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 2 ամիս առաջ - 10:10 28-03-2026

ՀԷՑ-ը՝ իշխանության էլեկտորատ, ուտելը հնամաշ հնարք է, Երևանում Փաշինյանին բոյկոտել են. Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. ««Տաշիր կապիտալը», ինչպես հայտնի է, վարչական դատարան էր դիմել եւ վիճարկում էր ընկերությանը լիցենզիայից զրկելու որոշումը։ Շուրջ 30 ժամ տեւած դատաքննությունից հետո դատարանը որոշումը հրապարակեց երեկ երեկոյան: Ըստ ամենայնի, ծանրութեթեւ են անում՝ ինչպես ներկայացնել ու հիմնավորել քաղաքական որոշումը, քանի որ դատարանում որեւէ հստակ հիմնավորում չի հնչել։ Դատարանն անվավեր չճանաչեց ՀԾԿՀ-ի՝ ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու որոշումը, կատարել են Փաշինյանի հրահանգը, որը Ռոմանոս Պետրոսյանին հատուկ է ընտրություններից առաջ գործուղել ՀԷՑ, որ այն ՔՊ-ականացնի եւ դարձնի իշխանության էլեկտորատը»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախընտրական աժիոտաժը չի շրջանցել նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։ Մեր տեղեկություններով, Էդմոն Մարուքյանի կուսակցությունը ապրիլի 11-ին է արտահերթ համագումարի։ Օրակարգում ներառված է երկու հիմնական հարց. նախատեսվում է հաստատել ԱԺ 2026 թվականի ընտրություններին կուսակցության ընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուին, ինչպես նաեւ՝ ընդունել կուսակցության նախընտրական ծրագիրը։ Ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը, Դավիթ Խաժակյանը կլինի երկրորդը, իսկ առաջին կնոջ հարցում դեռ վերջնական որոշում չկա»։


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն 2 ամսով 2 նոր պատգամավոր կունենա․ մեկը` ընդդիմադիր, մյուսը՝ իշխանական։ ՍԴ գործուղվելուց հետո Վլադիմիր Վարդանյանին ՔՊ ցուցակում կփոխարինի Գեղարքունիքի փոխմարզպետ Վահան Զարոյանը, որը հայտնի է իր հայհոյախառն եւ վիրավորական գրառումներով»։


«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ն, ընտրություններին ընդառաջ, նախընտրական շտաբների բացման մարաթոն է հայտարարել եւ հանրապետությունով մեկ գրասենյակներ է վարձակալում: Մեզ հասած տեղեկատվությամբ, պատրաստ են շատ մեծ գումարներ ծախսել, որպեսզի իրենց վերարտադրությունն ապահովեն։ Երեւանի կենտրոնում շտաբ է բացվել, որի ղեկավարը, ըստ մեր տեղեկությունների, քաղաքապետարանի մի աշխատակից է` ակտիվ ՔՊ-ական, որն իր շրջապատում գլուխ է գովել, թե մինչեւ ընտրությունները ամսական 10 միլիոն եւ ավելի դրամ աշխատավարձ է ստանալու»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը ՔՊ երեւանյան քարոզարշավի ընթացքում խայտառակ պատկեր գրանցվեց, երբ ամենուր մերժում ու բոյկոտում էին Փաշինյանին։ Քարոզարշավը փրկելու համար, մեր տեղեկություններով, Շենգավիթ վարչական շրջանում ՔՊ-ականներն արագ ինքնակազմակերպվել են եւ օրվա ընթացքում նիկոլական տատիկներ են դուրս բերել փողոց, որ Փաշինյանին մի երկու գովեստի խոսք ասեն։ «Ախրաննիկներն» արագընթաց մեքենաներով տատիկների էին բերում, ոմանց թեւանցուկ ուղեկցելով»։


«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս, ինչպես հայտնի է, Փաշինյանի ՔՊ-ն իր խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանին «նշանակեց» Սահմանադրական դատարանի դատավոր: Դե, նորություն չէ, որ Փաշինյանն ու ՔՊ-ն «իրենց մարդկանց», յուրայիններին «տեղավորում» են տարբեր պետական կառույցներում, որտեղ պատահի: Բուն խնդիրն այլ է: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ տակավին մեկ օր առաջ մոլի քպական այս կամ այն գործիչը, մանդատը թողնելով կամ կուսակցության անդամությունը դադարեցնելով, մի գիշերում միանգամից դառնում է… «անկախ», «ապակուսակցական» անձ ու նշանակվում է անկախ մարմնի անդամ կամ ղեկավար: Հրաշք է, չէ՞: Ու սա միակ դեպքը չէ: Տոտալ քպականացվել ու քպականացվում, կարելի է ասել՝ քպֆիկացվում է պետական ամբողջ համակարգը, նույնիսկ այն մարմինները, որոնք գոնե Սահմանադրությամբ պետք է որ անկախ լինեին»։


«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ավտոբուսում, տանը տեսանկարահանում և ի ցույց է դնում «ուտելու տեսարաններ»: Ընդ որում, հասկանալի է, հատկապես ավտոբուսի կադրերը խիստ ցուցադրական են, այցերի ժամանակ ռեստորանային ճոխ կերուխումներն ի ցույց չեն դրվում: Քաղաքագետներն ու հոգեբանները մեզ հետ զրույցում նշում են, որ այս քարոզչական հնարքը նորություն չէ, ավելին՝ բավականին հնամաշ է և վաղուց համարվում է պարզունակ «հնարք»: Հոգեբան Կարինե Նալչաջյանը մեզ հետ զրույցում նշում է, որ, բացի փիառային էլեմենտներից, կան նաև այլ գործոններ. «Սա էլ է մտածված: Ամեն ինչ անում են, որ մենք ստորանանք»»։


«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում հանրային դաշտում կրկին ակտիվացել են քննարկումները՝ կապված իշխանական համակարգի ներկայացուցիչների շուրջ առաջացող գույքային և իրավական վեճերի հետ։ Խնդիրը վաղուց արդեն դուրս է եկել առանձին դեպքերի շրջանակներից և վերածվել է համակարգային հարցի՝ արդյոք Հայաստանում գործո՞ւմ է օրենքի համընդհանուր կիրառություն, թե՞ գոյություն ունի «ընտրովի արդարադատություն»: Շատերի համար հարցն իրականում հռետորական է: Օրակարգում հայտնված վերջին պատմություններից մեկը վերաբերում է սնանկության գործընթացին առնչվող գույքային խնդրին։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, խոսքը շուրջ 90 միլիոն դրամ արժողությամբ գույքի մասին է, որը կապված է սնանկության գործընթացում գտնվող անձի հետ։ Նշվում է, որ այդ գույքը չի գույքագրվում, չնայած այն հանգամանքին, որ նման ընթացակարգը պարտադիր է: Հենց այս համատեքստում է, որ քննարկումների կենտրոնում է հայտնվել Հայաստանի իշխող ուժի ներկայացուցիչ, «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանի անունը»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»