Ուղիղ եթեր
Սպորտ 2 ամիս առաջ - 15:10 30-03-2026

Սպերցյանը կարող է մի քանի հանդիպում բաց թողնել

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Բելառուսի ընտրանու դեմ ընկերական խաղից (1:2) հետո խոսել է ազգային թիմի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի առողջական վիճակի մասին։ Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը չէր մասնակցել այդ հանդիպմանը։

«Սպերցյանը բուժզննում է անցել, ՄՌՏ հետազոտություն արել։ Լուրջ ոչինչ չկա, սակայն նրա ապաքինման համար կպահանջվի մոտ երկու շաբաթ։ Առջևում մենք կարևոր հանդիպումներ ունենք, և նա մեզ շատ է պետք»,- նշել է Մելիքյանը։

Այսպիսով, «ցլերի» ֆուտբոլիստի մասնակցությունը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի՝ «Ախմատի» (ապրիլի 4) և «Զենիթի» (ապրիլի 12) դեմ խաղերին հարցականի տակ է։ Սպերցյանը կարող է բաց թողնել նաև Ռուսաստանի գավաթի խաղարկության շրջանակում կայանալիք Մոսկվայի «Դինամոյի» (ապրիլի 8) դեմ հանդիպումը:

Armsport

Ամենից շատ դիտված